Skip to main content

Բելառուսի և ՌԴ-ի երկքաղաքացի, ներդրող Նիկոլայ Վինիցկին ծանուցում է ՀՀ-ի դեմ ներդրումային վեճի մասին | 14 ամյա դպիրին գտել են, նրա վիճակը նորմալ է․ Անի Գևորգյան | Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր և Պապիկյանի բանակը նվե՞ր է մատուցում մայրերին դիերի տեսքով․Հարց՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաղորդում եմ տալիս հանցագործության մասին, էս շենքում մարդ ունեին,պետք է ստուգվեն հաշիվները․ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասում են՝ Ծառուկյանից վրեժ լուծեցիք, առյուծի գլուխը կերաք, մեզնից ի՞նչ եք ուզում. հարց՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չենք հանդուրժում այլեւս. Աննա Հակոբյանը շարունակում է արշավը | Գյումրիում ձեռբակալումները շարունակվում են, տնային կալանք է կիրառվել Մարտուն Հովհաննիսյանի նկատմամբ | 14 ամյա անհետ կորած դպիրը նկատվել է Գողթի տարածքում, տվյալը ճշտվում է | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի աջակիցների բողոքի ակցիան | 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ` Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 10-րդ միջազգային օլիմպիադայում | Այս կազմով մենք հանդիպում ենք վերջին անգամ, կիրակի հրաժարական կտանք․ Փաշինյանը՝ Կառավարության անդամներին | Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած | Արմավիրում 42-ամյա տղամարդուն դանшկահարելու գործով երկու եղբայր կալանավորվել են | Ահարոն Սահակյանն ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից․ նա տեղափոխվում է օրենսդիր մարմին

Լրահոս

Փաշինյանի հետ բանավիճած Արթուր Օսիպյանը կալանավորվել է

Փաշինյանի հետ բանավիճած Արթուր Օսիպյանը կալանավորվել է 2 ամսով։ Ըստ ՔԿ-ի՝ Ա.Օ.-ն սոցցանցերում վարչապետի հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու կոչեր:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Օ.-ն 2026 թվականի մարտի 22-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ Ֆեյսբուքի իր օգտահաշվի միջոցով, քաղաքական հայացքներով պայմանավորված շարժառիթով, կատարել է հրապարակային գրառումներ՝ այդ կերպ ՀՀ վարչապետի հասցեին ուղղակի դիտավորությամբ հնչեցնելով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:

Բացի այդ, Ա.Օ.-ն, տեղեկանալով ՀՀ վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ անդամների կողմից 2026 թվականի մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում իրականացվելիք նախընտրական քարոզչության մասին, վերջիններիս նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու նպատակով՝ Ֆեյսբուքի իր անձնական օգտահաշվում հրապարակում կատարելուց հետո ժամանել է Արաբկիր վարչական շրջանի Վրացական 7 շենքի բակ և օգտագործելով քարոզչության հրապարակային բնույթը, տեղում հավաքված մեծաթիվ քաղաքացիների առկայությունը՝ խոչընդոտել է նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը:

Այնուհետև, Ա.Օ.-ն հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք, այն է՝ հնչեցրել է հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ՝ անտեսելով հավաքվածների կողմից համակեցության կանոնները հարգելու և պահպանելու հորդորները, խաթարել է հասարակական կարգը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Ա.Օ.-ն կալանավորվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031