Skip to main content

Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ

Լրահոս

250 մլն դոլար վարկ ենք վերցնում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման համար. փոխնախարար

250 մլն դոլար վարկ ենք վերցնում ԼՂ-ից բռնահանվածների բնակարանային ապահովման համար: Այս մասին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև կնքվելիք կենսունակության հզորացման համար բարեփոխումների ծրագիրը:

«Այն նպատակ ունի զարգացնել ներառական բնակարային համակարգը Հայաստանում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար»,- նշել է Խաչատրյանը:

Նրա խոսքով, 2024 թվականի կեսերին Կառավարությունը հաստատել է բնակարանային աջակցության ծրագիրը, այն գործում է. շուրջ 1,600 ընտանիք արդեն ձեռք է բերել բնակարան:

Ծրագրի մասով պայմանների մասին նշվել է, որ վարկի գումարը կազմում է 250 միլիոն դոլար, այն տրամադրվում է 27 տարի ժամկետով՝ որից առաջին 10 տարին արտոնյալ ժամանակահատվածն է, իսկ վերջնաժամկետը՝ 2030 թվականի դեկտեմբերի 31-ն է:

«Սկսված 2035 թվականից վճարումերը պետք է իրականացվեն տարեկան 2 անգամ՝ կիսամյակային պարբերականությամբ: Ծրագրին զուգահեռ գործելու է դրամաշնորհ 16 միլիոն 450 ամն դոլարի չափով, որը տրամադրվելու է արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի միջոցներից»,- տեղեկացրել է փոխնախարարը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև