Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Ի վերջո մեր երկրում Մայր Աթոռի դռանը քացի տվող սոցիո՞ւմն է հաղթելու, թե՞ հայկական Հայաստանի արժանապատիվ հասարակությունը. Վահե Հովհաննիսյան

Եթե երկրի վարչապետը կարող է «երախտագիտություն հայտնել» Իլհամ Ալիևին, ապա «հոգևորական» գաուլայթերների տասնյակն էլ կարող է օրհնել Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանի բենզինը Հայաստանում։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Սա խաղաղության պրոցես չէ, սա լոգիստիկ այլընտրանքի մասին չէ, սա տնտեսական դիվերսիֆիկացիայի հարց չէ։ Սա կոնկրետ որոշում է՝ ստորացնելու մի ամբողջ ժողովրդի, որի վերջնարդյունքը պիտի լինի ներքին կյանքի ամբողջական վերահսկումն Ադրբեջանի կողմից։ Մենք շատ մոտ ենք այն բանին, որ Հայաստանի քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, գիտական և այլ կարևոր ոլորտների բոլոր որոշումների կայացման մեխանիզմները լինեն Բաքվում և Անկարում ձեռքում։
Մեզնից ուզում են սարքել նավթով օծված սոցիում։

Մենք դեռ կարող ենք այս ընթացքը թույլ չտալ, բայց դրա սուր գիտակցումը պետք է լինի ազգային էլիտայի մոտ։ Եվ իհարկե, այդ գիտակցումից հետո՝ վարքագծային փոփոխությունը։

Նա մասնավոր անձ չէ, և նրա հայտնած «երախտագիտությունը» հնչում է հայ ժողովրդի անունից, և այդ ժողովուրդը պիտի ռեակցիա տա՝ կա´մ հավանություն, կա´մ մերժում։

Պետական ինստիտուտները, քաղաքացիական ինստիտուտները, քաղաքական համակարգը և հասարակությունը պետք է հստակ դիրքորորոշում հայտնեն՝ ընդունելի՞ է երախտագիտություն հայտնել մեկին, ով վերջին մի քանի տարում մի ամբողջ սերնդի մահվան պատճառ է դարձել, հայաթափել է Արցախը, հիմա, այս պահին ոչնչացնում է հայկական քաղաքներն ու գյուղերը, պղծում գերեզմանները։

Իրար վրա գցելով չէ, «ես ի՞նչ կարամ անեմ» ասելով չէ։  Ընտրության հարց է, որին ամեն մեկս պետք է մասնակցենք։

Ի վերջո մեր երկրում Մայր Աթոռի դռանը քացի տվող սոցիո՞ւմն է հաղթելու, թե՞ հայկական Հայաստանի արժանապատիվ հասարակությունը»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031