Skip to main content

Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ | Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ․ Փաշինյան | Սպարապետը ասաց՝ Քոչարյանին բերեք, հետո «ցար ի բոգ» դարձավ. Սասուն Միքայելյան | 2018-25 թվականներին ավելի մեծ ծավալի ներդրումներ ենք արել, քան Խորհրդային Հայաստանում. Փաշինյան | Անկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի | Զարեհ Սինանյանը վերանշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում | Արարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է | Եթե Փաշինյանի պատկերացրած եվրոպական ճանապարհը ենթադրում է Զելենսկիի ճանապարհի կրկնություն, ապա դա պատմություն է ոչ թե եվրաինտեգրման, այլ վտանգավոր արկածախնդրության մասին․ Սուրենյանց | «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին | Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա․ Աբրահամյան | Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց | Իմ գենը հայկական է, վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ. Սիրուշոն արձագանքել է Փաշինյանի սպառնալիքներին | Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար, բայց «բա խի՞ Սերժին չեն նստցնում» վնգստալը բարո չէ, քաղաքական չէ և տմարդի է. Արմեն Աշոտյան | Նարե Առաքելյանը դարձել է Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն | Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրները պահանջում են համակարգային և հետևողական լուծումներ․ ՄԻՊ-ը զորամաս է այցելել

Լրահոս

Ադրբեջանը շարունակում է կիրառել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը՝ ընդգծելով իր ընկալումը, ըստ որի ՀՀ-ի ինքնիշխանությունը այդ տարածքում էական սահմանափակումներ է ենթադրում․ Սուրենյանց

Ալիևի «ռեալպոլիտիկն» ընդդեմ Փաշինյանի «իրավական» կարգավորման։  Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ «Զանգեզուրի միջանցքի բացումն արդեն հաստատել է ԱՄՆ նախագահը, իսկ անվանումը կարող է փոխվել, սակայն էությունը մնում է նույնը», պետք է դիտարկել որպես Բաքվի ռազմավարական մոտեցման հստակ արտահայտություն հետպատերազմյան տարածաշրջանային կարգավորման հարցում։

Այդ մոտեցումը հիմնված է ուժային հարաբերակցության, արտաքին քաղաքական հենարանների և ռեալպոլիտիկի տրամաբանության վրա։

Ալիևի հայտարարության բովանդակությունը հանգում է երկու փոխկապակցված հիմնադրույթի։

Առաջինը վերաբերում է Սյունիքի տարածքով հաղորդակցության բացման բնույթին։ Ալիևի ընկալմամբ՝ խոսքը վերաբերում է ճանապարհի շահագործման այնպիսի ռեժիմի հաստատմանը, որը ենթադրում է Հայաստանի ինքնիշխան իրավազորության էական սահմանափակում՝ վերահսկողության, անվտանգության և վարչարարության ոլորտներում։ Այդ համատեքստում կիրառվող եզրույթների փոփոխությունը («միջանցք», «ճանապարհ», «ուղի») չի փոխում խնդրի բովանդակությունը․ որոշիչը ոչ թե անվանումն է, այլ այն գործառնական ռեժիմը, որը փաստացի վերաիմաստավորում է տարածքային սուվերենության սահմանները։

Ճանապարհը պաշտոնապես կոչվել է TRIPP (Trump Route for International Peace and Prosperity), սակայն Ադրբեջանը շարունակում է կիրառել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը՝ ընդգծելով իր ընկալումը, ըստ որի Հայաստանի ինքնիշխանությունը այդ տարածքում էական սահմանափակումներ է ենթադրում:

Երկրորդ հիմնադրույթը միջազգային գործոնի նպատակային քաղաքական շահարկումն է։ Հղում անելով Դոնալդ Թրամփին՝ Ալիևը փորձում է ձևավորել այն ընկալումը, թե Ադրբեջանի առաջ քաշած օրակարգը ստացել է արտաքին քաղաքական հաստատում և վերածվել միջազգային համաձայնության բաղադրիչի։

Սակայն նման պնդումը չունի իրավական կամ ինստիտուցիոնալ հստակ հիմնավորում։ Այն ավելի շուտ Հայաստանին ուղղված քաղաքական ազդակ է, որի նպատակն է ստեղծել անխուսափելիության մթնոլորտ և նեղացնել բանակցային մանևրի հնարավորությունները։ Անգամ ԱՄՆ նախագահի հնարավոր քաղաքական համակրանքը կամ գործարքային մոտեցումը չեն կարող նույնացվել ԱՄՆ արտաքին քաղաքական ինստիտուցիոնալ դիրքորոշման հետ։

Ալիևի դիրքորոշման գաղափարական առանցքը բացահայտվում է նրա այն ձևակերպման մեջ, ըստ որի՝ «այսօրվա աշխարհում միջազգային իրավունք գոյություն չունի. կա ուժ, կա համագործակցություն և կա դաշինք»։

Այս հայտարարությունը պետք է դիտարկել որպես ժամանակակից ռեալպոլիտիկի բացահայտ ընդունում, որտեղ անվտանգությունը չի բխում իրավական նորմերից կամ միջազգային իրավունքից, այլ՝ ուժային հարաբերակցությունից և դաշինքային հաշվարկներից։

Այս մոտեցումը սկզբունքորեն հակադրվում է Հայաստանի գործող իշխանության քաղաքական խոսույթին։

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում անվտանգության հիմքը շարունակում է կապվել լեգիտիմության, իրավականության և միջազգային նորմերի պահպանման հետ։

Սակայն կողմերի մոտեցումների այս խորքային անհամաչափությունը ստեղծում է կառուցվածքային խնդիր։ Երբ բանակցային գործընթացի մի կողմը գործում է իրավական կարգավորման տրամաբանությամբ, իսկ մյուսը բացահայտ մերժում է այդ համակարգի գոյությունը, արդյունքը չի կարող լինել ինստիտուցիոնալ և կայուն խաղաղություն։

Այս պայմաններում խաղաղության օրակարգը վերածվում է մի մոդելի, որի շրջանակում պայմանները մշտապես ենթակա են վերանայման՝ հօգուտ առավել ուժեղ կողմի։

Այդպիսի համակարգում յուրաքանչյուր զիջում չի փակվում որպես վերջնական լուծում, այլ ձևավորում է հաջորդ պահանջի նախադրյալ։ Արդյունքում Հայաստանը հայտնվում է պերմանենտ ճնշումների ռեժիմում, որտեղ սուվերենությունն աստիճանաբար դառնում է բանակցելի կատեգորիա, իսկ անվտանգությունը՝ հարաբերական և պայմանական։

Համաձայնեք, որ նման ստատուս-քվոն ինստիտուցիոնալ և կայուն խաղաղության մասին չէ:

Կայուն խաղաղության համար անհրաժեշտ է փոխադարձ վստահություն և միջազգային երաշխիքներ, որոնք կսահմանափակեն ուժի կիրառման հնարավորությունը: Առանց դրա ցանկացած համաձայնագիր կմնա փխրուն»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև