Skip to main content

Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը, կա 8 զոհ, 3 վիրավոր | Օգնենք փրկել Արթուրի կյանքը. կինոռեժիսորի մոտ ախտորոշվել է քաղցկեղ | Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. «Բարգավաճ Հայաստան» | Զինված հակամարտությունները լուծելու անկարողությունը դառնում է ժամանակակից աշխարհակարգի բնորոշ գծերից. Զաքարյան | Գեներացվել է կամավոր ատեստավորման ուսուցողական թեստ՝ մասնակիցներին հնարավորություն տալով ծանոթանալ թեստի կառուցվածքին և այն լրացնելու հիմնական կանոններին. ԿԳՄՍՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը դարձել է բանտ բաց երկնքի տակ. Գագիկ Ծառուկյանը 4 ամիս ապօրինի կալանքի տակ է. Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք երբևէ շփման մեջ եղե՞լ եք ադրբեջանից ձեր գործընկերոջ հետ․ Ղազայանը՝ Գալյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորս մահից հետո մորս նպատակը եղել է այս տունը վերածել Աշոտ Նավասարդյանի թանգարանի. Անուշ Նավասարդյան | ՈՒՂԻՂ. Քարտեզագրվում է անկախական Աշոտ Նավասարդյանի ուղին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում | Հայաստանը կարող է մուտք գործել ՏՏ և միկրոէլեկտրոնիկայի համաշխարհային շուկա. ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարեկցում եմ ձեզ. Գործեր միայն ընդդիմադիրների նկատմամբ եք հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց | Այս պահի դրությամբ ունենք 1,718 դատապարտյալ և 1,522 կալանավոր․ Գալյան | Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել | Արաբկիրում վնասել են զnհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա տեղադրված Հիսուսի քանդակը

Լրահոս

Հայաստանի դեպքում դեսպանի ետկանչի որոշումը կարող է կապված լինել ոչ թե դեսպանի գործունեության հետ Հայաստանում, այլ նրա նախորդ ծառայության երկրում. միջազգայնագետ

Նախորդ տարվա վերջին հայտնի դարձավ, որ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել ետ կանչել շուրջ 30 դեսպանների, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանին։ Քննարկումներ սկսվեցին այն մասին, թե դեսպանը համարվում էր Բայդենի թիմի ներկայացուցիչ, կամ որ նա հակասության մեջ էր մտել Թրամփի քաղաքական թիմի հետ, ինչն էլ, իբր, հանգեցրել էր նրա պաշտոնից հեռացմանը՝ պաշտոնավարման ժամկետի ավարտից մոտ մեկ ամիս առաջ։ Այս մասին գրելէ  միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Ցանկանում եմ այս առիթով արտահայտել մի քանի դիտարկում։

Նախ նշեմ, որ ԱՄՆ-ն աշխարհի տարբեր երկրներում և միջազգային կազմակերպություններում ունի շուրջ 200 դեսպանական պաշտոն, որոնցից այս պահին մոտ 50 տոկոսը թափուր է։ Ընդ որում, այս թիվը չի ներառում այն 30 դեսպաններին, որոնց ետկանչի մասին հայտնի դարձավ վերջերս։ Դժվար է նաև ենթադրել, որ նշված դեսպանները ժամանակից շուտ ետ են կանչվել միայն այն պատճառով, որ նշանակվել էին Բայդենի վարչակազմի կողմից։ Ներկայումս շուրջ 75 դեսպան, որոնք նույնպես նշանակվել են Բայդենի կողմից, շարունակում են պաշտոնավարել տարբեր երկրներում։ Այսպիսով, սխալ կլինի առաջնորդվել այն կանխավարկածով, թե Թրամփը համակարգված կերպով հեռացնում է Բայդենին լոյալ դեսպաններին։ Վերջիվերջո, քաղաքական լոյալությունը բնորոշ է քաղաքական նշանակումներ ստացած դեսպաններին, ոչ թե կարիերային դեսպաններին, որոնք երբեք չեն զբաղվում քաղաքականությամբ, չունեն արտահայտված կուսակցական պատկանելություն և գործում են բացառապես դիվանագիտական ծառայության շրջանակում։

Բացի այդ, քիչ հավանական է, որ Պետքարտուղարությունում կամ վարչակազմում դժգոհություն է եղել Հայաստանում ԱՄՆ դեսպանի գործունեությունից։ Դեսպանները երբեք չեն գործում իրենց երկրի ղեկավարության քաղաքական գծին հակառակ, իսկ նման դեպքերում նրանք շատ արագ դուրս են մղվում համակարգից, ինչպես ժամանակին տեղի ունեցավ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Էվանսի պարագայում: Հետևաբար, առավել հավանական է, որ 30 դեսպանների ետկանչի պատճառները այլ և ամենատարբեր բնույթի են։

Չեմ բացառում, որ Հայաստանի դեպքում որոշումը կարող է կապված լինել ոչ թե դեսպանի գործունեության հետ Հայաստանում, այլ նրա նախորդ ծառայության երկրում, որը գտվնում է Թրամփի համակ ուշադրության կենտրոնում»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև