Skip to main content

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները Չեխիայի դեսպանի հետ քննարկել են TRIPP նախագիծը | «Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան | Արտենի գյուղի միջնակարգ դպրոցի պատից հեռացված՝ զորավար Անդրանիկի մեծադիր նկարն արդեն փակցվել է իր անունը կրող փողոցում գործող մշակույթի տան պատին | Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյnւնի զnհերի ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով լուծում դեռ չի գտնվել. Թորոսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կռիվ Էդգար Ղազարյանի և ֆինանսների նախարարի միջև | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աստված չանի՝ գազը թանկացավ, բոլորիս համար է վատ. բեռը մեր ժողովուրդն է քաշելու. Մեսրոպ Մանուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացի գազի գնից, նաև ՌԴ-ից դրամական փոխանցումների հարցն է անհանգստացնող.հաշվարկ ունե՞ք.Հայկ Ֆարմանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպառազինության ծախսերը բյուջեով որքա՞ն են. Նարեկ Կարապետյանի հարցից ֆինանսների նախարարը շփոթվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը նեղացա՞ծ է ԶԼՄ-ներից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամուր խաղաղության համար զինվորական հմտությունը պետք է փոխանցես մյուսներին. օրը` դիրքերում | Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորը` նոր մարտավարությամբ, հետախուզական մեթոդներով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ընդդիմությունը դեմ արտահայտվի Սահմանադրությանը, նշանակում է, Ադրբեջանի հետ դեմ է խաղաղությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը տարածք չունի, ՀՀ տարբեր տեղերում կարող են գործել ԹՐԻՓՓ նախագծեր. Նիկոլ Փաշինյան | Սահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. Սրբուհի Գալյան

Լրահոս

Հայաստանին պետք են սահմանադրական փոփոխություններ, բայց դրանք պետք է նախաձեռնի նոր, ոչ քպ-ական իշխանությունը. Վահե Հովհաննիսյան

Ի՞նչ եք կարծում, եթե մի օր որոշի, որ եկեղեցու «բարենորոգման շրջանակներում» մեր եկեղեցիներ պիտի իմամ բերի, «ուխտաերթի» նույն պատկերը չի՞ լինի։ Իր հետ քայլող պաշտոնյաների առաջին շարքը չի՞ լինի, համայնքապետերի շերտը նույն կազմով չի՞ լինի, ոստիկանությունը նույն կերպ չի՞ պահի իրեն, Հ1-ը նույն բովանդակությունը չի՞ ունենա։ Լրիվ նույն պատկերը կլինի։ Այս մասին գրել էր Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Ի՞նչ եք կարծում, եթե մի որ Ալիևը պարտադրի, որ ՀՀ փոխվարչապետներից մեկն անպայման պետք է ադրբեջանցի լինի, նույն պատկերը չի՞ լինի։ Իշխանության առաջին շարքը չի՞ ասի, որ սա խաղաղության տրամաբանության մեջ է։ Դժվա՞ր կլինի սա տեղավորել «Իրական Հայաստանի» կոնցեպցիայի մեջ ու ստանալ «ուր որ գնասի» տակ դոփողների սրտիկները։ Մի ժամվա գործ է, մի գրառման խնդիր, ու նույն մեքենան կաշխատի. նախարարները հրապարակային կպաշտպանեն, համայնքապետերը կանեն, տիկնիկային մտավորականները կանեն, իբր գլոբալիստ լիբերալ մտածողները կանեն, Վիգեն Ավետիսն էլ առաջին ադրբեջանցի փոխվարչապետի կիսանդրին կառուցելու պատվերը կստանա ու կանի։ Ու ամենակարևորը. լռողները կշարունակեն լռել։

Սա գուցե այս պահին գրոտեսկ է, բայց շատ մոտ է այսօր կատարվող այլանդակությանը։ Մեր իրական խնդիրը որևէ այլանդակության դեմն առնելու մեխանիզմի բացակայությունն է։ Իսկ եթե դա այդպես է, ապա Ադրբեջանն ու Թուրքիան, ու ոչ միայն նրանք, սա հասկանալով՝ պարտադրելու են լուրջ, ամենևին ոչ գրոտեսկային բաներ։

Հնարավո՞ր էր, արդյոք, 90-ականներից սկսած ձևավորել խորքային պետության մոդելը, որը թույլ կտար խուսափել խոշոր սխալներից։ Հավանաբար՝ ոչ։ Դրա ո´չ պոտենցիալն ունեինք, ոչ էլ պատկերացումները։
Բայց հնարավոր էր ձևավորել կարծիք ունեցող անհատներին և միավորներին որոշումների կայացման մեջ ներգրավելու մեխանիզմը, որն ի դեպ սկզբում կար, բայց հարաճուն քանդվեց՝ կատարելության հասնելով այսօր, երբ մեկ հոգին ամեն ինչ է, բոլոր ինստիտուտներին փոխարինող։

Հնարավո՞ր է արդյոք, այսքան աղետներից հետո, առաջիկայում գնալ խորքային պետության ներդրման ճանապարհով, որը թույլ կտա ապագայում խուսափել  պատմական սխալներից։ Հավանաբար՝ կրկին ոչ։ Դարձյալ՝ ոչ պոտենցիալն ունենք, ոչ՝ պատկերացումները։

Շատ ավելի իրատեսական է լուծել երկու խնդիր.
1.     Վերջացնել խորքային հիմարության (այլանդակության) փուլը
2.     Ձևավորել պետական կառավարման նոր կոնցեպցիա, որտեղ կլինեն իրական հակակշիռներ։

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է։ Մենք չենք կարող ապավինել բարի կամքին, որ հաջորդները միշտ լինելու են գրագետ, զուսպ, սոլիդ մարդիկ։

Կա երկու կարևոր գործ. Սահմանադրական փոփոխություններ (հայաստանանպաստ) և իրական քաղաքացիական հասարակության ինտենսիվ խրախուսում, կազմավորում։
Հայաստանին պետք են սահմանադրական փոփոխություններ, որոնք այսուհետ կբացառեն երկրի ամբողջ կառավարումը մեկ հոգու ձեռքում հայտնվելու հնարավորությունը։ Նոր կամ փոփոխված սահմանադրությունը պետք է երաշխավորի, որ հակակշռման մեխանիզմները գործեն՝ բոլոր պարագաներում, գործող անձանց ցանկացած որակի դեպքում։

Եվ կա մեկ հստակ նախապայման. Սահմանադրության փոփոխությունները պետք է նախաձեռնի նոր, ոչ քպ-ական իշխանությունը»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30