Skip to main content

Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը, կա 8 զոհ, 3 վիրավոր | Օգնենք փրկել Արթուրի կյանքը. կինոռեժիսորի մոտ ախտորոշվել է քաղցկեղ | Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. «Բարգավաճ Հայաստան» | Զինված հակամարտությունները լուծելու անկարողությունը դառնում է ժամանակակից աշխարհակարգի բնորոշ գծերից. Զաքարյան | Գեներացվել է կամավոր ատեստավորման ուսուցողական թեստ՝ մասնակիցներին հնարավորություն տալով ծանոթանալ թեստի կառուցվածքին և այն լրացնելու հիմնական կանոններին. ԿԳՄՍՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը դարձել է բանտ բաց երկնքի տակ. Գագիկ Ծառուկյանը 4 ամիս ապօրինի կալանքի տակ է. Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք երբևէ շփման մեջ եղե՞լ եք ադրբեջանից ձեր գործընկերոջ հետ․ Ղազայանը՝ Գալյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորս մահից հետո մորս նպատակը եղել է այս տունը վերածել Աշոտ Նավասարդյանի թանգարանի. Անուշ Նավասարդյան | ՈՒՂԻՂ. Քարտեզագրվում է անկախական Աշոտ Նավասարդյանի ուղին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում | Հայաստանը կարող է մուտք գործել ՏՏ և միկրոէլեկտրոնիկայի համաշխարհային շուկա. ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարեկցում եմ ձեզ. Գործեր միայն ընդդիմադիրների նկատմամբ եք հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց | Այս պահի դրությամբ ունենք 1,718 դատապարտյալ և 1,522 կալանավոր․ Գալյան | Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել | Արաբկիրում վնասել են զnհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա տեղադրված Հիսուսի քանդակը

Լրահոս

Իրավական խայտառակություն. դատավորը հանդիսանում է մեղադրյալի տուժողը, ինչը թաքցվել է. նոր մանրամասներ` Սուրեն Մանուկյանի գործի քննությունից

ՀՅԴ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի անունով էջում տարածվել է նրա դատաքննությանն առնչվող տեղեկատվություն, որը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ բեմականացված առևանգման գործով տեղի է ունեցել աննախադեպ ու իրավական խայտառակ դեպք, որը, կարծես, Հայաստանի պատմության մեջ չի ունեցել նմանօրինակ այլ օրինակ։ Այս գործը, իր էությամբ, արդեն դարձել է «հայրավաճառություն» անվամբ հայտնի, ինչը ևս փաստում է դրա առանձնահատկությունը։

Փաստորեն, մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որտեղ դատավորը հանդիսանում է մեղադրյալներից մեկի տուժողը, սակայն այդ հանգամանքը երկար ժամանակ թաքցվել է։ Այդ տեղեկությունը միայն այն ժամանակ է բացահայտվել, երբ մեղադրյալներից Սուրեն Մանուկյանը հարցնում է, թե դատավորը ինչ կարգավիճակ ունի այս գործով։ Դատավորը ի պատասխան նշում է՝ «տուժողի կարգավիճակ ունի»։

Պաշտպանական կողմին այդ մասին տեղեկանալուց հետո, դատավորին դիմում են բացարկի միջնորդությամբ՝ հաշվի առնելով, որ դատավորը տուժողի կարգավիճակ ունենալով՝ ըստ օրենքի պարտավոր էր անմիջապես ինքնաբացարկ հայտարարել։ Սակայն դատավորը ոչ միայն չի հայտարարել ինքնաբացարկ, այլև երկար ժամանակ թաքցրել է իր կարգավիճակը՝ խախտելով քրեադատավարական օրենսգրքի պահանջները։ Մինչև այդ պահը դատավորը շարունակել է վարել գործը, անտեսելով անաչառության և անկողմնակալության բոլոր պահանջները։

Բայց առավել զարմացնողն այն է, որ միայն պաշտպանական կողմի միջնորդությունից հետո՝ դատավորը դիմում է Քննչական կոմիտե՝ հրաժարվելու իր տուժողի կարգավիճակից, որպեսզի շարունակի գործը վարել։ Այս քայլը մեկ այլ ապօրինություն է, որը վկայում է նրա անօրինական գործողությունների մասին։

Այսօր մենք ունենք դատավոր, ով թեև պարզ գիտակցում է իր կարգավիճակը, այդուհանդերձ՝ շարունակում է նստել դատական նիստերին։ Դա հակասում է օրենքին, որը պահանջում է, որ դատավորը չունենա ոչ մի անձնական շահ, որը կարող է ազդել գործի ընթացքի վրա։ Դատավորը չի կատարել իր պարտավորությունը՝ ինքնաբացարկ հայտնելու համար, մինչդեռ դատավարության մեջ շարունակաբար եղել են էական խախտումներ։

Այս ամբողջ գործընթացը ցույց է տալիս, որ դատական համակարգում տեղի են ունենում ակնհայտ ապօրինություններ, որոնք տեղի են ունենում դատարանի նկատմամբ ճնշումների պայմաններում։ Այս երևույթը անթույլատրելի է, և այն ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացվում է ոչ թե օրենքներով, այլ որոշ անձանց ցուցումներով։ Այս գործընթացը հանգեցնում է այն փաստի, որ դատական համակարգի հեղինակությունը անարգվում է և հասցվում է զրոյական մակարդակի։

Մեզ մնում է հարց՝ ի՞նչ արձագանք կստանա այս իրավիճակը միջազգային կառույցներից և արժանապատիվ իրավաբաններից։ Արդյո՞ք հնարավոր է նման պայմաններում ակնկալել արդար դատավարություն, թե նման խախտումների միջոցով դատավորի կողմից կկայացվեն կողմնակալ ու անաչառությունից զուրկ դատական որոշումներ»։ Հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանն այժմ գտնվում է տնային կալանքում, իսկ էջը օրենքով սահմանված կարգով կառավարվում է այլ անձնաց կողմից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև