Skip to main content

Պուտինը մեծ մարդ է. նրանց բոլորին հիշելու են միայն այն պատճառով, որ նրանք ապրել են Պուտինի դարաշրջանում. Մարգարիտա Սիմոնյան | Հաստատվել են 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը | Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը | Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ | Վարդևանյանը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը | Մետաղական աշխատանքներ Էջմիածնում | Փաշինյանն ընդունել է Պուտինի հրավերը. շուտով կգնա Մոսկվա | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում անհարիր միջոցառումների, այս պարագայում՝ խնջույքի անցկացումը | Հովհաննես Յուքինյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա | Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար | Դավիթ Բեկի փողոցում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը | Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար. Հարություն Հարությունյան | Սպերցյանն ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական թիմում

Լրահոս

Հայկական նախագիծ VS թուրքական նախագիծ

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից.

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ երկու նախագծերի պայքար է լինելու:

Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է «խաղաղության» իր նախագիծը, որը Հայաստանի համար նախատեսում է դանդաղ կամ արագ մահ, այսինքն՝ Արցախի ճակատագրի կրկնություն:

Նիկոլական «խաղաղությունը» թուրքական նախագծի շրջանակներում է: Ըստ այդ նախագծի՝ Հայաստանը պետք է անվերջ զիջումների գնա՝ հանուն, այսպես կոչված, խաղաղության:

Թուրքական նախագիծը ենթադրում է՝

• ՀՀ սահմանադրության փոփոխություն, որով ամբողջությամբ վերացվում են 3-րդ հանրապետության հիմքերը,

• Հայոց ցեղասպանության թեմայի փակում,

• Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմաքանդում, հայկական ինքնության դեմ պայքար,

• Հայկական բանակի փաստացի վերացում,

• Հարյուր հազարավոր ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում,

• «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում թուրք-ադրբեջանական տանդեմին,

• Ատոմակայանի փակում,

• Առանց դաշնակիցներ Հայաստան,

• Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության դադարեցում,

• Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության դադարեցում,

• Սահմանագծման ու սահմանազատման գործընթացի իրականացում Հայաստանից միակողմանի զիջումների տրամաբանությամբ,

• Հայաստանի վառելիքաէներգետիկ համակարգի կախվածություն Ադրբեջանից,

• Հայաստանի մասնակի ապաշրջափակման ռեժիմի պահպանում,

• Ռուսաստանի և Իրանի հետ կապերի թուլացում՝ հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունների հետագա կոնֆլիկտայնացման հեռանկարով,

• Արցախցիների վերադարձի իրավունքի թեմայի փակում,

• Հայաստանի տարածքների նկատմամբ ադրբեջանական նկրտումներ,

• Հայաստանի անվտանգության ապահովման ու հրադադարի պահպանման երաշխավորի դերում ընդամենը Ադրբեջանի բարի կամքի դրսևորւմ,

• Հայ-ադրբեջանական հարաբերություններում Թուրքիայի կողմից փաստացի միջնորդական առաքելության իրականացում,

• Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա ռազմատուգանքի նշանակում:

Սա թուրքական նախագծի շրջանակներում թուրք-ադրբեջանական պահանջների, նախապայմանների և ծրագրերի ոչ ամբողջական ցանկն է:

Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունն ԱԺ ընտրություններում նշանակելու է այդ ամենի կյանքի կոչում, ինչը գործնականում բերելու է մեր պետականության կորստին: Կամ էլ՝ ինչ-որ պահի դառնալու է նոր պատերազմի պատճառ:

Հայկական նախագիծը ենթադրում է՝

• Իրական խաղաղության ու անվտանգության ապահովում՝ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական հաշվեկշռի լուրջ շեղումների վերացման և արդյունավետ պետական կառավարման համակարգի ներդրման միջոցով,

• Հայկական բանակի վերականգնում,

• Մեր Եկեղեցու և հայկական ինքնության պաշտպանություն,

• Սոցիալ-տնտեսական զարգացում՝ ներառականության սկզբունքով,

• Ազգային-պետական ու անվտանգային գլխավոր հարցերում հանրային լայն կոնսոլիդացիայի ապահովում, ներհասարակական թշնամանքի բացառում,

• Հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդ-երաշխավորի առկայություն՝ բացառելով Թուրքիային և կարևորելով Ռուսաստանի դերը,

• Պետականամետ դիվանագիտության իրականացում, որի շրջանակներում պետք է նոր բովանդակությամբ հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններ հաստատել,

• Հայ-իրանական հարաբերությունների խորացում,

• Հայաստանի համար ապահովել իրական ապաշրջափակում ինչպես հյուսիս-հարավ, այնպես էլ արևելք-արևմուտք ուղղություններով,

• Հայաստանը դարձնել ոչ թե գերտերությունների շահերի բախման, այլ համադրման տարածք՝ ռուս-ամերիկյան ջանքերի ներդրման, Իրանի բնական շահերի հաշվի առնման, ինչպես նաև չինական, հնդկական տնտեսական հնարավորությունների ներգրավման միջոցով,

• Ապազգային և պատերազմաբեր գլոբալիզմի մերժում,

• Հայ-թուրքական հարաբերությունների հնարավորինս տարանջատում հայ-ադրբեջանականից,

• Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման համար առավելագույն ջանքերի գործադրում:

Հայկական նախագիծը ներքին ու արտաքին քաղաքական բազմաթիվ այլ հարցեր էլ է ներառում: Դրանց կյանքի կոչման նախապայմանը Հայաստանում նոր իշխանության ձևավորումն է: Դրա բոլոր նախադրյալները կան, հանրային մեծ պահանջարկը ևս առկա է: Մնացածն ընդդիմադիր դաշտի սուբյեկտներից է կախված:

«Մայր Հայաստանը» ներդնելու է բոլոր ջանքերը՝ օրվա իշխանության դեմ արդյունավետ պայքարի, իշխանափոխության և ազգային նոր իշխանության ձևավորման համար:

Facebook
Twitter

Կարդացեք նաև