Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Որ պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ, յուրաքանչյուրը համոզվում է իր առօրյա կյանքով. դրանք տրվում են քաղաքական լոյալության ապահովման նպատակով. Էլինար Վարդանյան

Որ պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ, յուրաքանչյուրը համոզվում է իր առօրյա կյանքով. դրանք տրվում են քաղաքական լոյալության ապահովման նպատակով: Այս մասին գրել է  ՀՀ ԱԺ պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

«Քաղաքական կաշառք՝ ընդդեմ ազատ խոսքի

Մեկ անգամ ևս ուզում եմ անդրադառնալ պարգևավճարների խնդրին, այս անգամ՝ Փաշինյանի արդարացումների դիտանկյունից՝ «Մենք դեպքեր ունենք, որ մարդիկ իրենց պարզ իրավունքները պաշտպանելու համար, որը, ճիշտ է, դատարանի որոշումով հասել են արդյունքի, բայց 1-1.5 մլն դրամի ծախսերից հետո դատարանները փոխհատուցում են իրենց ծախսերի 10 կամ 20 տոկոսը։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ հայտնի շրջանակները բազմամիլիոնանոց դրամների հայցեր են ներկայացնում պետական պաշտոնյաների դեմ և մենք այն գնահատում ենք , որպես պետական համակարգը կաթվածահար անելու հիբրիդային սպառնալիք»

Մեկ կրակոցով՝ երկու թիրախ

Այն, որ պարգևավճարները որևէ կապ չունեն աշխատանքի արդյունավետության և կառավարման հետ, յուրաքանչյուր քաղաքացի համոզվում է իր առօրյա կյանքով։ Դրանք տրվում են քաղաքական լոյալության ապահովման նպատակով. և սա նույնպես տեսանելի է։ Բայց սրան զուգահեռ լուծվում է ևս մի կարևոր խնդիր՝ իշխանության ներկայացուցիչը գիտի, որ ունի կայուն ֆինանսական «բարձիկ» և նա ազատ է զգում մտնելու դատական արկածների մեջ, վիրավորելու և պիտակավորելու քաղաքական հակառակորդներին, չմտահոգվելու հնարավոր փոխհատուցումների կամ դատական ծախսերի հետևանքներով։

Մի կողմից՝ իշխանության ներկայացուցիչները ազատ են իրենց արտահայտություններում, որովհետև քաղաքական կաշառքով երաշխավորված են դատարանի որոշումներից, մյուս կողմից՝ սա փայլուն հնարավորություն է դատական հայցերով կաշկանդել լրատվամիջոցներին։

Սա է պատճառը, որ իշխանական շրջանակներին մոտ կանգնած անձինք ավելի ու ավելի հաճախ են լրատվամիջոցների դեմ դիմում դատարաններ՝ պահանջելով միլիոնավոր դրամների փոխհատուցում։ Նրանց համար դա ռիսկ չէ․ ռիսկը տեղափոխված է մեդիայի վրա։

2025թ. ընթացքում 17 լրատվամիջոցի դեմ 37 հայցադիմում է ներկայացվել՝ վիրավորանք կամ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով։ Ներկայացվել է նաև գումարային փոխհատուցման պահաջ՝ ընդհանուր 66 մլն 700 հազար դրամ։ Ընդ որում այս գումարը չի ներառում դատական ծախսերը: Հայցվորների մեծ մասը պետական պաշտոնյաներ են կամ իշխանության հետ սերտորեն կապված անձինք։

Սա իրավական պայքար չէ զրպարտության դեմ։ Սա դասական ճնշման մեխանիզմ է՝  խլել լրատվամիջոցի ժամանակը, սպառել ֆինանսական ռեսուրսները, ստիպել ինքնագրաքննության։ Երբ լրատվամիջոցը գիտի, որ յուրաքանչյուր քննադատական հրապարակում կարող է արժենալ նոր դատական գործ և միլիոնավոր դրամների ռիսկ, ազատ խոսքը դառնում է խիստ խոցելի։

Վիրավորանքը՝ թույլատրելի, քննադատությունը՝ պատժելի

Ստեղծվել է նաև երկակի ստանդարտ։ Իշխանական գործիչները և նրանց մեդիա սպասարկողները շատ հաճախ իրենց թույլ են տալիս հրապարակային վիրավորանքներ, նվաստացնող ձևակերպումներ և բացահայտ պիտակավորումներ քաղաքական հակառակորդների հասցեին։ Այդ խոսքը ներկայացվում է որպես «քաղաքական գնահատական»։

Սակայն երբ լրատվամիջոցը կամ ընդդիմադիր գործիչը հրապարակում է իշխանության գործունեության քննադատություն՝ հիմնված փաստերի, աղբյուրների կամ հանրային շահի վրա, այն անմիջապես դառնում է «զրպարտություն» և «ոչ նյութական վնաս»։ Ավելին, այն կարող է ստանալ քրեաիրավական գնահատական և լրագրողը հայտնվի ճաղերի հետևում։ Պրակտիկան դա է ապացուցում։

Եթե այս մոդելը չկանգնեցվի, ապա վաղը, եթե ոչ այսօր՝ ցանկացած լրագրող, ցանկացած մեդիա, ցանկացած քաղաքացի, որը կհամարձակվի հարց տալ իշխանությանը, կհայտնվի նույն ընտրության առաջ՝ լռե՞լ, թե՞ մտնել թանկարժեք դատական պայքարի մեջ։ Իսկ ինչպես տեսնում ենք իշխանությունը դատական պայքարի համար միջոցներ «հայթայթելու» փորձված տարբերակ ունի։

Սա արդեն մամուլի խնդիր չէ։ Սա ժողովրդավարության գոյության հարց է»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031