Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Երևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ը տնտեսական միությունից վերածվում է ռшզմաքաղաքականի. Օվերչուկ

ԵՄ-ին հնարավոր անդամակցության որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, բայց Երևանը պետք է հաշվի առնի Եվրամիության էության փոփոխությունները, որը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Եթե մի օր նրանք սկսեն նման բանակցություններ արդեն պաշտոնապես, ապա այդ բանակցությունները կտևեն շատ երկար տարիներ։ Եվ հարկ կլինի, իհարկե, նայել բուն Եվրամիության դինամիկային, ինչի է այն վերածվում։ Եվ այստեղ, այդ թվում, իհարկե, պետք է տեսնել և հետևել այն հայտարարություններին, որոնք այսօր գալիս են Եվրոպական հանձնաժողովից, Բրյուսելից, իսկ դրանք կապված են նրա հետ, որ Եվրոպական միությունը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքական միության։ Սա նույնպես պետք է հաշվի առնել։ Եվ Եվրամիության բովանդակությունը փոխվում է մեր աչքի առաջ։

Պատրաստ են արդյոք հայերը միանալ ռազմաքաղաքական միությանը, որն այսօր շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Երևի նման հարց էլ հայերը պետք է իրենց տան։ Ամեն դեպքում, իհարկե, այդ մասին նույնպես բազմիցս ասվել է, որ այս կամ այն ինտեգրացիոն միավորման օգտին ընտրությունը միշտ հայ ժողովրդի ընտրությունն է։

Եվ այստեղ ակնհայտ է, որ ինչ-որ որոշումներ ինչ-որ պահի պետք է կայացվեն, որովհետև, իրոք, այդ մասին նույնպես շատ է խոսվել, և մեզ մոտ, և Հայաստանում Նիկոլ Վովաևիչը խոսել է այդ մասին․ բոլորը հասկանում են, որ միաժամանակ երկու ինտեգրացիոն միավորումներում Հայաստանը չի կարող լինել։

Ուստի, եթե ինչ-որ ժամանակ նման ընտրություն կատարվի, ապա այդ ընտրությունը կունենա համալիր բնույթ՝ հաշվի առնելով այն դինամիկան, որն այսօր մենք տեսնում ենք Եվրամիության էության փոփոխության մեջ»,-եզրափակել է Օվերչուկը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031