Ստեղծված են անարդար պայմաններ, երբ երկրում ընթանում է նախընտրական շրջան, իսկ Սամվել Կարապետյանն ընդդիմադիր կուսակցության նախագահ է. Թաթոյան | Ռուսաստանն ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է միայն հայ ժողովուրդը. Սամվել Կարապետյան | Հայաստանը վաճառքի չի դրվելու ընտրություններով. Թաթոյանի ուղերձը քարոզարշավից առաջ | Ո՛չ ռուսները, ո՛չ ամերիկացիները, ո՛չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Կարեն Դեմիրճյանի նախադեպը պարզ բան է ասում՝ հայը կարող է լինել հերոս՝ առանց զենքի. Արման Թաթոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանի 17 աջակից ապօրինի անազատության մեջ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանի ելույթը` դատարանում | Կոստանյանն ու Թուրքիայի փոխարտգործնախարարը անդրադարձել են երկկողմ և տարածաշրջանային փոխկապակցվածությունն ապահովող նախագծերի իրանակացման հնարավորություններին | Թուրքիան Ադրբեջանի հետ համակարգմամբ առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Էրդողան | Ցեխ շպրտելով սրբությունը չեն նսեմացնում, բացահայտում են սեփական բարոյական սնանկությունն ու հոգևոր դատարկությունը. Հայր Հովհաննեսի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին | ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանանց հետապնդելու իշխանությունների ձեռագիրը նոր չէ. Իրինա Յոլյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այդ Ալիկը ես չեմ. արդյոք Ալիկ Ալեքսանյանն է աջակցի համար «շալվար գնողը» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը խառնվել է իրար, գործ ունենք քաղաքական հետապնդման հետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր հացը Սորոսն է ապահովել, մերը՝ մենք ենք վաստակել. հիմա հիբրիդն ո՞վ է. Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ին

Լրահոս

Հայաստանյան հասարակության մեջ չկա վստահություն TRIPP նախագծի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց

TRIPP․ վստահության ճգնաժամ և անորոշ հեռանկար, այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված վերջին հարցումը բացահայտում է մի կարևոր իրողություն․ հայաստանյան հասարակության մեջ չկա վստահություն TRIPP նախագծի՝ այսպես կոչված «Թրամփի ուղու» նկատմամբ։

Թեև իշխանությունը վերջին ամիսներին փորձում է այն ներկայացնել որպես տարածաշրջանային խաղաղության, Հայաստանի ապաշրջափակման և նույնիսկ պետականության պահպանման կարևոր գործիք, հանրային տրամադրությունները ցույց են տալիս բոլորովին այլ պատկեր։

Հարցման տվյալներով՝ հարցվածների 34 տոկոսը կտրականապես դեմ է TRIPP-ի իրականացմանը, ևս 13 տոկոսը՝ մասամբ է դեմ։ Միաժամանակ նախագծին լիովին աջակցում է հարցվածների 24 տոկոսը, իսկ 20 տոկոսը՝ մասամբ։ Այս թվերը փաստում են, որ հասարակության մեջ չկա վստահ և կայուն կոնսենսուս այս նախաձեռնության շուրջ։ Ավելին, զգուշավոր կամ բացասական վերաբերմունքը գերակշռում է։

Սա նշանակում է, որ հասարակության զգալի հատվածը չի ընդունում իշխանության այն պնդումը, թե TRIPP-ը ինքնին ապահովելու է խաղաղություն, Հայաստանի պետականության կայունություն կամ տարածաշրջանային հաղորդակցությունների իրական ապաշրջափակում։ Այս անվստահությունը ունի նաև ավելի խորքային պատճառներ։ TRIPP-ը հայկական ռազմավարական մտածողության արդյունք չէ։ Այն ձևավորվել է մեծ տերությունների աշխարհաքաղաքական հաշվարկների շրջանակում, որտեղ Հայաստանը հանդես է գալիս որպես տարածք, որի միջոցով փորձ է արվում իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիոն և քաղաքական նախագծեր։ Այդ պատճառով հասարակության մեջ ձևավորվում է ինտուիտիվ զգացողություն, որ նախաձեռնությունը ավելի շատ ծառայում է արտաքին խաղացողների շահերին, քան Հայաստանի երկարաժամկետ ռազմավարական նպատակներին։

Միաժամանակ նախագծի ապագան կախված է ոչ միայն Հայաստանի ներքաղաքական քննարկումներից, այլ նաև տարածաշրջանում արագ զարգացող աշխարհաքաղաքական գործընթացներից։ Իրանի շուրջ աճող լարվածությունը և ռազմական էսկալացիայի մեծացման հավանականությունը արդեն իսկ TRIPP-ի հեռանկարը դարձնում են առավել անորոշ։

Եթե ԱՄՆ-ն և Իսրայելը կարողանան ռազմավարական հաջողություն արձանագրել և Իրանում ձևավորվի Վաշինգտոնի և Թել Ավիիվի համար ավելի լոյալ իշխանություն, տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերի ամբողջ տրամաբանությունը կարող է վերանայվել։ Այդ դեպքում TRIPP-ի ներկայիս աշխարհաքաղաքական նշանակությունը կարող է նվազել, քանի որ Իրանի գործոնը՝ որպես տարածաշրջանային հակակշիռ, էականորեն կթուլանա։

Եթե հակառակը՝ Իրանը կարողանա դիմակայել արտաքին ճնշմանը և պահպանել իր ռազմավարական դիրքերը, ապա ԱՄՆ-ը դժվար թե կարողանա ապահովել այնպիսի քաղաքական և անվտանգության երաշխիքներ, որոնք անհրաժեշտ են նման նախագծերի կայուն իրականացման համար։ Այդ դեպքում TRIPP-ը կարող է մնալ քաղաքական հայտարարությունների և դիվանագիտական քննարկումների մակարդակում։

Սակայն այս անորոշությունը ունի նաև անվտանգային հետևանքներ Հայաստանի համար։ Եթե տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերը երկար ժամանակ մնում են կասեցված կամ կախված վիճակում, մեծանում է հավանականությունը, որ Ադրբեջանը փորձի իր օրակարգը առաջ մղել ոչ թե բանակցությունների, այլ ուժային ճնշման միջոցով։ Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Բաքուն իր ռազմավարական նպատակների առաջմղման համար մշտապես օգտագործում է ռազմական գերակայության գործոնը։

Այս պայմաններում TRIPP-ի ճակատագիրը կարող է որոշվել ոչ այնքան Երևանի կամ նույնիսկ Բաքվի որոշումներով, որքան այն լայն աշխարհաքաղաքական մրցակցության արդյունքում, որն այսօր ձևավորում է ամբողջ Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի ապագան»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև