Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ | Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին | Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան | ԲՀԿ մի խումբ անդամներ, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրիի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ Հակակոռուպցիոն կոմիտե | Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը՝ Հայաստանում | Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան | Երբ ՀՀ իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում ՌԴ հետ, պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Ես վստահ եմ, որ Զելենսկին չգիտի, որ մոլորակի վրա նման մարդ գոյություն ունի. Ալեն Սիմոնյանը՝ Անդրանիկ Թևանյանի մասին | Հայաստանում ամենավստահելի կառույցը բանակն է. IRI-ի հարցման տվյալները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Ծառուկյան | Մեզ չեն ֆինանսավորում ո՛չ նախկինները, ո՛չ օլիգարխները․ «Միասնության թևերի» պատասխանն իշխանական քարոզչությանը | Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները | Փաշինյանին կվռնդեն, եթե Հայաստանն անցնի գազի եվրոպական սակագների․ Մեդվեդև | Փաշինյանը համառորեն ներս է քաշում Հայաստանը ԵՄ․ Մեդվեդև | Պաշտոնական․ Սարգիս Ադամյանը հեռացավ Քյոլնից

Լրահոս

Հայ կինը մեր ընտանիքների ջերմությունն է, մեր ազգային արժեքների պահապանը և մեր հասարակության ամուր հենասյունը.Նաիրի Սարգսյան

Գեղեցիկ սեռի սիրելի ներկայացուցիչներ,

Այս օրը ևս մեկ առիթ է խոսելու հայ կնոջ ուժի, արժանապատվության և անսահման նվիրումի մասին։

։ Ձեր սիրով է մեծանում սերունդը, ձեր իմաստությամբ՝ ամրանում ընտանիքը, ձեր հավատով ու աշխատասիրությամբ՝ ուժեղանում մեր երկիրը։ Ձեր հոգատարությամբ են դաստիարակվում երեխաները, որոնք գիտեն սիրել հայրենիքը, արժևորել աշխատանքը և պատասխանատվությամբ կրել իրենց պարտքը։ Իսկ հայ կինը նաև այն մայրն է, ով մեծացնում է հայրենիքի պաշտպանին՝ իր որդուն դաստիարակելով որպես արժանապատիվ զինվոր։

Այս առումով առանձնահատուկ խոնարհում և երախտագիտություն՝ մեր հերոսների մայրերին։ Ձեր օրինակով ու նվիրվածությամբ հաստատվում են այն արժեքներն ու սկզբունքները, որոնց վրա կանգնած են մեր հասարակության բոլոր կանայք՝ մայրերը, ուսուցիչները, գիտնականները, բժիշկները, մշակույթի ու հասարակական կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչները։

Ձեր հոգատարությամբ, նվիրումով և աշխատանքով դուք ամեն օր ձևավորում եք մեր երկրի ներկան ու ապագան։

Թող ձեր կյանքը միշտ լի լինի հարգանքով, ջերմությամբ և արժանի գնահատանքով։

Շնորհավոր Մարտի 8։

Նաիրի Սարգսյան

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար

 

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև