Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ | Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին | Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան | ԲՀԿ մի խումբ անդամներ, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրիի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ Հակակոռուպցիոն կոմիտե | Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը՝ Հայաստանում | Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան | Երբ ՀՀ իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում ՌԴ հետ, պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Ես վստահ եմ, որ Զելենսկին չգիտի, որ մոլորակի վրա նման մարդ գոյություն ունի. Ալեն Սիմոնյանը՝ Անդրանիկ Թևանյանի մասին | Հայաստանում ամենավստահելի կառույցը բանակն է. IRI-ի հարցման տվյալները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Ծառուկյան | Մեզ չեն ֆինանսավորում ո՛չ նախկինները, ո՛չ օլիգարխները․ «Միասնության թևերի» պատասխանն իշխանական քարոզչությանը | Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները | Փաշինյանին կվռնդեն, եթե Հայաստանն անցնի գազի եվրոպական սակագների․ Մեդվեդև | Փաշինյանը համառորեն ներս է քաշում Հայաստանը ԵՄ․ Մեդվեդև | Պաշտոնական․ Սարգիս Ադամյանը հեռացավ Քյոլնից

Լրահոս

Բյուրեղավանում մի խումբ անչափահասներ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել տարեց տղամարդու նկատմամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը Բյուրեղավան քաղաքի տարեց բնակիչը դիտողություն է արել մի քանի անչափահասների, ովքեր ավտոմեքենան վարել են անկանոն, վտանգավոր իրավիճակներ ստեղծել հետիոտնի համար։ Այդ ամենը դուր չի եկել  անչափահասներին, ովքեր հաշվեհարդար են տեսել տարեց տղամարդու հետ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Բյուրեղավան քաղաքի ուսումնարանի հարևանությամբ, ինչից հետո տղամարդը կրկին դիտողություն է արել, որ սիրուն չի, երբ մարդաշատ վայրում նման ձևով են ավտոմեքենան վարում՝ «ճռիկ-վռիկ» անելով։ Անչափահասները տարեց տղամարդուն ասել են․ «Դու մեզ չպիտի սովորացնես՝ ինչ անենք», ինչից հետո տղամարդը նրանցից մեկին մեկ անգամ հարվածել է, անչափահասներն էլ ասել են, որ «դու քո հալը կտեսնես» ու հայհոյանքներ տալով՝ հեռացել են։

«Որոշ ժամանակ անց, անչափահասները մեծ խմբով, որոնց մեջ նաև եղել են չափահասներ, փայտերով զինված եկել ու այդ տղամարդուն տնից դուրս են հանել, հաշվեհարդար տեսել։ Քաղաքացիները նկատելով՝ ահազանգել, ու դեպքի վայր են ժամանել պարեկները և կռվի մասնակիցները հեռվից նկատելով պարեկների ավտոմեքենաները, դիմել են փախուստի։ Ըստ տեղեկությունների, մեկ հոգի դանակահարվել է, շենքերից մեկի բնակչին ծեծի են ենթարկել, սակայն այդ մարդիկ հիվանդանոց չեն դիմել, բուժումը ստանում են տնային պայմաններում», — գրում է լրատվամիջոցը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև