Skip to main content

Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին

Լրահոս

Վեց օտարերկրացի մտել են համաերկրացիների բնակարան, ծեծել նրանց, կտրող-ծակող առարկայով հարվածել, հափշտակել գումար և բջջային հեռախոս

Մարտի 9-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանություն է զանգահարել Հնդկաստանի քաղաքացի 25-ամյա Շիվամ Ա․-ն և հայտնել, որ անհայտ անձը դանակով հետապնդել է իրեն, ձեռքերը արյունոտ են, ապա զանգահարել է Հնդկաստանի քաղաքացի 34-ամյա Մանան Մ․-ն և հայտնել, որ ինչ-որ մեկը մտել է իրենց բնակարան, ծեծի ենթարկել իրեն և հեռացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ոստիկաններին Շիվամ Ա․-ն հայտնել է, որ մարտի 9-ին, ժամը 01։30-ի սահմաններում, իրեն անծանոթ ազգությամբ հնդիկ 6 անձինք մուտք են գործել իրենց բնակարան, իրեն արթնացրել, պահանջել գումար, ինքը հայտնել է որ գումար չունի, ինչից հետո գոտիով հարվածել են մեջքին, դանակով հարվածել դեմքին և գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև իր տաբատի գրպանից հափշտակել են «Realmi C63» տեսակի բջջային հեռախոս, իսկ ներքնակի տակից 190 հազար դրամ, իրեն զուգահեռ ծեծի ենթարկելով նաև իր հետ նույն հասցեում բնակվող Հնդկաստանի քաղաքացիներ Մանան Մ․-ին, 37-ամյա Հարպինդեր Ս․-ին՝ նրանից հափշտակելով 35 հազար ՀՀ դրամ, 30-ամյա Ռահուլին՝ նրանից հափշտակելով 6 հազար դրամ, 38-ամյա Ամրիկ Ս․-ին՝ նրանից հափշտակելով 2 հազար դրամ գումար հեռացել են։

Facebook
Twitter

Կարդացեք նաև