Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ | Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին | Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան | ԲՀԿ մի խումբ անդամներ, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրիի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ Հակակոռուպցիոն կոմիտե | Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը՝ Հայաստանում | Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան | Երբ ՀՀ իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում ՌԴ հետ, պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Ես վստահ եմ, որ Զելենսկին չգիտի, որ մոլորակի վրա նման մարդ գոյություն ունի. Ալեն Սիմոնյանը՝ Անդրանիկ Թևանյանի մասին | Հայաստանում ամենավստահելի կառույցը բանակն է. IRI-ի հարցման տվյալները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Ծառուկյան | Մեզ չեն ֆինանսավորում ո՛չ նախկինները, ո՛չ օլիգարխները․ «Միասնության թևերի» պատասխանն իշխանական քարոզչությանը | Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները | Փաշինյանին կվռնդեն, եթե Հայաստանն անցնի գազի եվրոպական սակագների․ Մեդվեդև | Փաշինյանը համառորեն ներս է քաշում Հայաստանը ԵՄ․ Մեդվեդև | Պաշտոնական․ Սարգիս Ադամյանը հեռացավ Քյոլնից

Լրահոս

Ալիևի համար ՀՀ-ի վրա հարձակվելն անվճար է, քանի որ դիմացը չպաշտպանվելու երաշիքներ տվողն է. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․

Ալիևը մահապարտ չէ և ոչ էլ խելագար։ Նա հարձակվում է միայն այնտեղ, որտեղ հաղթանակը երաշխավորված է։

2023 թ. Ադրբեջանի հարձակումը անգամ սովից հյուծված Արցախի վրա հնարավոր եղավ միայն այն բանից հետո, երբ պաշտոնական Երևանից Ալիևը ստացավ երաշխք այդ հարձկման դեպքում Արցախին չօգնելու ու չմիջամտելու վերաբերյալ։

Այդ երաշխիքները տրվեցին ուղիղ՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով։ Դա խաղաղություն չէր, դա սպանդի թույլտվություն էր, մեղսակցություն։

Այսօր նույն տրամաբանությունն են փորձում փաթաթել մեր վզին։ Մեզ ասում են՝ «ծնկեք ու այդպես մնացեք, որ չխփեն»։ Բայց իրականությունը հակառակն է. խփում են հենց ընկածին։

Պետությունը պաշտպանելուն պատրաստ ղեկավարի օրոք պատերազմի հավանականությունը ոչ թե աճում, այլ կտրուկ նվազում է, որովհետև թշնամին ստիպված է լինում հաշվի առնել պատերազմի «ԳԻՆԸ»։ Իսկ այսօր Հայաստանի վրա հարձակվելը Ալիևի համար անվճար է, որովհետև դիմացը կանգնած է չպաշտպանվելու երաշխիքներ տվողը։

Երբ թշնամին գիտի, որ դիմացը կանգնած է ոչ թե «չպաշտպանվելու» երաշխիքներ տվողը, այլ հակահարվածի պատրաստ պետությունը, նա հազար անգամ կմտածի սահմանը խախտելուց առաջ։

Մաթևոսյանն ասում էր.

《Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ՝ չեք մեռնի, մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի — տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն. տղամարդու պես մի անգամ կանգնեք՝ թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք՝ թող ձեզ զոռով կոտրեն — մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն…》։

Իրական խաղաղությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է վախը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև