Հարցաքննության է հրավիրվել նաև մեր գործընկեր Վերժինե Ստեփանյանը․ Մարիաննա Ղահրամանյան | Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով. Գոհար Մելոյան | Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը. «Ուժեղ Հայաստան» | Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը | Արդարությունը գալիս է արժևորելու ուսուցչին և սովորողին, ապահովելու ժամանակակից կրթություն. Արման Թաթոյանը երիտասարդներին ներկայացրել է կրթական ծրագրերը | Ով ասում է՝ թող այս մեկը, այն մեկը հարկ չվճարի, նա ասում է՝ թող դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ չլինի, բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչ, 16 մլն-ի ծրագիր չլինի. Փաշինյան | Ամոթ կլինի, որ վարչապետը ընտրություններին մասնակցի տնային կալանքի պայմաններում, ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին. «Ուժեղ Հայաստան»-ի անդամներ (տեսանյութ) | Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի. Գևորգ Ստեփանյան | Հ1-ի եթերում Քաղաքացիական Պայմանագիր ու Ուժեղ Հայաստանի բանավեճի ընթացքում Վահագն Ալեքսանյանը ավելի շատ արծածեց Հանրապետականի անունը, քան բուն բանավեճի թեման․ Արմեն Հարությունյան | Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի շուրջ Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցությունները կկայանան ապրիլի 17-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միջնորդություն ենք ներկայացրել Կարապետյանի խափանման միջոցի հարցը հրատապ քննելու մասին. Վարդևանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր հարգելի դատախազին խորհուրդ կտամ մինչև վաղը՝ 10.30-ի նիստը, ինքնաբացարկ հայտնել. Լիանա Գասպարյան | «Էն, ինչ-որ Ծառուկյանն է արել սպորտի համար՝ ոչ ոք չի արել» արտահայտությունը դարձել է թևավոր մեր ժողովրդի մոտ․ Լուիզա Սարգսյան | ՇՏԱՊ. Արամ Վարդևանյանի ճեպազրույցը | Փոփոխությունը գալիս է, ուժեղ Հայաստանում կրթված մարդը շատ արագ աշխատանք է գտնելու. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Լրահոս

Մենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն. Նաիրի Սարգսյան

Մենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Դեռևս 2025 թվականի հունվարի 24-ին «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը պաշտոնապես դիմել էր ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով վերանայել ՀՀ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածը։ Առաջարկը հստակ էր՝ սահմանել քրեական պատասխանատվության շեմ՝ 50 միլիոն դրամի չափով, ինչպես նաև օրենքում ամրագրել, որ պատասխանատվությունից ազատման հիմք կարող է հանդիսանալ չվճարված հարկերի, տուրքերի կամ այլ վճարների ամբողջական մարումը՝ առանց տույժերի հաշվարկի։

Առաջարկը ներկայացվել էր իր ամբողջական հիմնավորումներով՝ ուղղված բիզնես միջավայրի կանխատեսելիության բարձրացմանը, ավելորդ քրեական ռիսկերից ազատմանը և տնտեսական գործունեության խթանմանը։

Սակայն գործադիրն իր պատասխանում մանրակրկիտ փորձել էր «հիմնավորել», թե փոփոխությունների անհրաժեշտությունը բացակայում է։

Եվ հանկարծ, մեկ տարի անց՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, «պարզվում» է, որ պատկերը կտրուկ փոխվել է։

Մարտի 19-ին ՀՀ կառավարության նիստում ընդունվեց որոշում՝ նույն հոդվածը ներկայացնելով նոր խմբագրությամբ։ Ըստ այդմ՝ «խոշոր չափ» է համարվում մեկ հարկային տարվա ընթացքում 30 միլիոն դրամը գերազանցող գումարը (կամ երկու տարվա դեպքում՝ 45 միլիոն), իսկ «առանձնապես խոշոր չափ»՝ մեկ տարվա դեպքում 50 միլիոն դրամը (կամ երկու տարվա դեպքում՝ 75 միլիոն)։

Փաստորեն, այն, ինչ մեկ տարի առաջ որակվում էր որպես «անհրաժեշտություն չունեցող» փոփոխություն, այսօր տեղ է գտնում կառավարության օրակարգում՝ որպես անհրաժեշտ փոփոխություն։

Ի վերջո, պետք է արձանագրել՝ այս փոփոխությունը պետք է վաղուց իրականացվեր՝ բիզնես միջավայրի կայունությունն ու կանխատեսելիությունը ապահովելու համար։ Սակայն այն կյանքի կոչվեց ոչ թե այն պահին, երբ ներկայացվել էին դրա մասնագիտական հիմնավորումները և ընդունման անհրաժեշտությունը, այլ հենց խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, և ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նախընտրական հաշվարկներով՝ ընտրողների վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունենալու նպատակով»,- գրել է Սարգսյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930