Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ | Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին | Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան | ԲՀԿ մի խումբ անդամներ, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրիի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ Հակակոռուպցիոն կոմիտե | Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը՝ Հայաստանում | Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան | Երբ ՀՀ իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում ՌԴ հետ, պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Ես վստահ եմ, որ Զելենսկին չգիտի, որ մոլորակի վրա նման մարդ գոյություն ունի. Ալեն Սիմոնյանը՝ Անդրանիկ Թևանյանի մասին | Հայաստանում ամենավստահելի կառույցը բանակն է. IRI-ի հարցման տվյալները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Ծառուկյան | Մեզ չեն ֆինանսավորում ո՛չ նախկինները, ո՛չ օլիգարխները․ «Միասնության թևերի» պատասխանն իշխանական քարոզչությանը | Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները | Փաշինյանին կվռնդեն, եթե Հայաստանն անցնի գազի եվրոպական սակագների․ Մեդվեդև | Փաշինյանը համառորեն ներս է քաշում Հայաստանը ԵՄ․ Մեդվեդև | Պաշտոնական․ Սարգիս Ադամյանը հեռացավ Քյոլնից

Լրահոս

ՀՀ-ի սահմանները երբեք այսքան փոքր չեն եղել, մենք երբեք այսքան փոքր քարտեզ չենք ունեցել. hայերին փորձել են բաժանել, չի ստացվել, ապացույցն Արցախյան ազատամшրտը և Սարդարապատն են. Արթուր Ավանեսյան

Այսօր Անվտանգային հարցերով միջազգային այս համաժողովը տեղի է ունենում ոչ պատահական վայրում: Երբեմնի ամենահանգիստ, անվտանգ տուրիստական կենտրոն Ջերմուկ քաղաքը 2022 թվականից վերածվել է սահմանագծի: Այս մասին «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովի ժամանակ ասել է հետախույզ Արթուր Ավանեսյանը:

«Ցավոք, մեր սուվերեն տարածքների խախտումներ են տեղի ունեցել ոչ միայն այստեղ, այլև` Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում, Արարատում: Հակառակորդը չի սահմանափակվել Արցախով, ավելին՝ Արցախից հետո նրա նկրտումներն ավելի ագրեսիվ են դառնում, ինչի հետևանքով ունեցանք Ջերմուկի, Իշխանասարի, Սոթքի, Ներքին Հանդի դեպքերը:

ՀՀ-ի սահմանները երբեք այսքան փոքր չեն եղել, մենք երբեք այսքան փոքր քարտեզ չենք ունեցել և այս գիտակցումը մեզ՝ բոլորիս հանգիստ չի տալիս, բայց դժվար ժամանակները մեզ ստիպում են լինել ավելի խելացի, ավելի ճկուն, ուժեղ և միասնական:

Ես մեկ հարց ունեմ այսօրվա իշխանությանը. որտեղի՞ց ձեզ այսքան ատելություն այս ժողովրդի նկատմամբ, սեփական ազգային արժեքների նկատմամբ: Ես ձեզ հավաստիացնում եմ՝ ատելությամբ և պառակտումներով ոչնչի չեք հասնելու: Դարեր շարունակ հայերին փորձել են բաժանել, մասնատել, բայց հայն իր մեջ ուժ է գտել միավորվելու և հաղթանակ կերտելու, վառ ապացույցն Արցախյան ազատամարտը և Սարդարապատն են:

Սարդարապատի ճակատամարտը մեր միասնության խորհրդանիշն է, որի արդյունքում կերտվեց ՀՀ առաջին հանրապետությունը, որովհետև կողք կողքի կռվում էին գյումրեցիները, երևանցիները, էջմիածինցիները և Արցախից ժամանած Պահապանների գունդը: Ոչինչ չի փոխվել, ինչքան էլ փորձեն հակառակն ապացուցել: Մեր նախնիների արյունը մեր մեջ՝ իրենց գենը կրողն ենք մենք և սրանք պարզապես խոսքեր չեն:

Նույն 2022 թվականին, Ջերմուկի ռազմական գործողությունների ժամանակ, օգնության եկան Արցախից ստորաբաժանումներ, առանց վառելիքի, հացի, դեղորայքի, շրջափակման պայմաններում: Արցախցիներն իրենց արյան կանչով եկան՝ ի սատարում իրենց եղբայրների: Այդպես եղել է, այդպես էլ կլինի:

Փոխվել է ժամանակակից պատերազմների փիլիսոփայությունն ու տրամաբանությունը: Մեր աչքի առջև տեղի են ունենում գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ և մենք միշտ պետք է պատրաստ լինենք պաշտպանվելու և դիմակայելու ցանկացած մարտահրավերների: Համաշխարհային անվտանգային համակարգը ևս փլուզվում է, միջազգային մեխանիզմները թուլանում են: Մեր նման փոքր երկրների համար գերակա խնդիր է ունենալ գործուն և կատարելագործման զսպման մեխանիզներ, միջազգային համագործակցություն դաշնակիցների հետ, հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը ի նպաստ կլինի անվտանգային համակարգի ամրապնդմանը:

Այսօր կնքված այս հուշագրերը մեր ուժեղ խաղաղության առաջին քայլերն են դեռ: Մենք ընդլայնելու ենք մեր համագործակցության շրջանակը: ՀՀ-ին պետք է նոր և ուժեղ առաջնորդ և ես հավատում եմ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին: Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ՝ ինչպես ապահովել կայուն, երկարաժամկետ և ուժեղ խաղաղություն»,-նշել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև