Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ | Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին | Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան | ԲՀԿ մի խումբ անդամներ, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրիի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ Հակակոռուպցիոն կոմիտե | Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը՝ Հայաստանում | Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան | Երբ ՀՀ իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում ՌԴ հետ, պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Ես վստահ եմ, որ Զելենսկին չգիտի, որ մոլորակի վրա նման մարդ գոյություն ունի. Ալեն Սիմոնյանը՝ Անդրանիկ Թևանյանի մասին | Հայաստանում ամենավստահելի կառույցը բանակն է. IRI-ի հարցման տվյալները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Ծառուկյան | Մեզ չեն ֆինանսավորում ո՛չ նախկինները, ո՛չ օլիգարխները․ «Միասնության թևերի» պատասխանն իշխանական քարոզչությանը | Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները | Փաշինյանին կվռնդեն, եթե Հայաստանն անցնի գազի եվրոպական սակագների․ Մեդվեդև | Փաշինյանը համառորեն ներս է քաշում Հայաստանը ԵՄ․ Մեդվեդև | Պաշտոնական․ Սարգիս Ադամյանը հեռացավ Քյոլնից

Լրահոս

Բարձրաստիճան պաշտոնյա Միրզոյանը, ըստ էության, առանց որևէ ապացույցի, ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ. Սուրեն Սուրենյանց

Պետությունը նույնացված է իշխանության հե՞տ․ Միրզոյանի վտանգավոր բանաձևը: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի օրերս արած  հայտարարությունը, թե «եթե ընդդիմությունը հաղթի ընտրություններում, Հայաստանի անկախ Հանրապետության գոյությունը կհայտնվի մեծ կասկածի տակ», պետականության և իշխանության նույնականացման վտանգավոր փորձ է։

Բարձրաստիճան պաշտոնյան, ըստ էության, առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը սպառնացող վարքագիծ։ Սա քաղաքական մերկապարանոց պիտակավորում է, որը չի համապատասխանում պետական պատասխանատվության նվազագույն չափանիշներին։

Քաղաքական հարթությունում գործ ունենք վաղուց կիրառվող տեխնոլոգիայի հետ՝ իշխանությունը ներկայացվում է որպես խաղաղության երաշխավոր, իսկ ընդդիմությունը՝ որպես պատերազմի աղբյուր։ Այս պարզեցված սխեման ընտրողի վարքագծի վրա ազդելու փորձ է՝ վախի գործոնի միջոցով։ Հասարակությանը փաստացի ներկայացվում է կեղծ երկընտրանք՝ ոչ թե ծրագրերի և լուծումների, այլ վախի և «կայունության խոստման» միջև։

Ամենախնդրահարույցը, սակայն, Միրզոյանի պետական կարգավիճակն է։ Արտաքին գործերի նախարարը, որի առաքելությունը պետության շահերի ներկայացումն է արտաքին հարաբերություններում, ներքաղաքական պայքարում հանդես է գալիս կոշտ, կողմնակալ ձևակերպումներով։ Արդյունքում դիվանագիտական ինստիտուտը քաղաքականացվում է և աստիճանաբար կորցնում իր համազգային բնույթը։

Ի վերջո, այս հայտարարությունը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։ Երբ իշխանությունը իրեն ներկայացնում է որպես պետության գոյության միակ երաշխավոր, ձևավորվում է վտանգավոր տրամաբանություն՝ իշխանության փոփոխությունը նույնացվում է պետականության կորստի հետ։ Սա հակասում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքին ու ավտորիտար մտածողության դրսևորում է:

Մեծ հաշվով, խնդիրը Փաշինյանի և նրա թիմի քաղաքական մտածողությունն է, որը սահմանափակում է մրցակցությունը, մանիպուլացնում է հանրային վախերը և պետական ինստիտուտները ենթարկում է կուսակցական շահերին»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև