Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ | Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին | Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան | ԲՀԿ մի խումբ անդամներ, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրիի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ Հակակոռուպցիոն կոմիտե | Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը՝ Հայաստանում | Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան | Երբ ՀՀ իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում ՌԴ հետ, պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Ես վստահ եմ, որ Զելենսկին չգիտի, որ մոլորակի վրա նման մարդ գոյություն ունի. Ալեն Սիմոնյանը՝ Անդրանիկ Թևանյանի մասին | Հայաստանում ամենավստահելի կառույցը բանակն է. IRI-ի հարցման տվյալները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Ծառուկյան | Մեզ չեն ֆինանսավորում ո՛չ նախկինները, ո՛չ օլիգարխները․ «Միասնության թևերի» պատասխանն իշխանական քարոզչությանը | Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները | Փաշինյանին կվռնդեն, եթե Հայաստանն անցնի գազի եվրոպական սակագների․ Մեդվեդև | Փաշինյանը համառորեն ներս է քաշում Հայաստանը ԵՄ․ Մեդվեդև | Պաշտոնական․ Սարգիս Ադամյանը հեռացավ Քյոլնից

Լրահոս

«Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է.

«Այսօր տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան հայտարարություն է տարածել՝ պահանջելով 1918թ.-ի իրադարձությունները ճանաչել որպես «ցեղասպանություն»։ Ալևան մասնավորապես նշել է․ «Միջազգային կազմակերպությունները և ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում ընդունեն հայերի կողմից ադրբեջանցիների դեմ կատարված համակարգված «էթնիկ զտումների և ցեղասպանության հանցագործությունների վերաբերյալ» և 1918 թվականի իրադարձությունները ճանաչեն որպես «ցեղասպանություն»։

Միանգամից հիշեցի այն դրվագը, թե ինչպես էր նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հաջորդած իր ասուլիսի ժամանակ կուրծք ծեծում Հայոց Ցեղասպանության թեմայի հետ կապված՝ ընդգծելով, թե «նման խոսույթը լավ տեղ չի տանում»։

Փաշինյանն այս առիթով բառացի ասել էր հետևյալը․ «Բավարար է ժողովրդին սնենք նոր ցեղասպանությունների մասին տվյալներով, այդ մրցավազքը պետք է դադարեցնել, մեր տարածաշրջանում բոլորը բոլորին մեղադրում են ցեղասպանության մեջ։ Ես որպես Հայաստանի վարչապետ հրաժարվում է այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից ՝ համարելով, որ պետք է գնալ արդար ներկայի հետևից: Ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, վերադարձի մասին խոսելով մենք ստանում ենք վերադարձի մասին խոսույթ»։

Ինչպես տեսնում ենք՝ Բաքվում չեն էլ մտածում պատերազմի և ցեղասպանության հռետորաբանությունից հրաժարվելուց։ Հայոց իրական Ցեղասպանության ժխտմանը հակադրվում է ինչ-որ հորինված «ադրբեջանցիների ցեղասպանություն», և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մերժմանը զուգահեռ՝ օրակարգ է բերվում «ադրբեջանցիների ցեղասպանության ճանաչումը»։ Սա խոսում է այն մասին, որ Փաշինյանի կողմից ամիսներ շարունակ այն «տեղեկատվական տեռորը», թե «ՀՀ-ն այլևս մտել է խաղաղության դարաշջան», հերթական ժանգլյորությունն է և իրականության հետ ոչ մի աղերս չունի։

Ակնհայտ է, որ Ալիևայի հայտարարությունը պատահական հայտարարություն չէ, այլ հստակ քաղաքական գիծ է, որի միջոցով Ադրբեջանը փորձում է ոչ թե պատմություն վերաշարադրել, այլ փոխել խաղի կանոնները։ 1918 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» որակելու պահանջը նշանակում է՝ Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը։ Եթե նախկինում նպատակը «չի եղել» ասելն էր, հիմա նպատակը «բոլորի մոտ է եղել» դարձնելն է։ Ստացվում է՝ միմյանց զուգահեռ Բաքուն «նոր ցեղասպանություն» է հորինում, դրա մասին բարձրաձայնում պետական մակարդակով, Երևանը փորձում է «չխոսել ցեղասպանությունից»։

Ավելին, Փաշինյանի այն թեզը, թե «ցեղասպանության մասին խոսելով՝ մենք ստանում ենք նույն խոսույթը հակառակ կողմից», իրականում շրջված պատճառահետևանքային կապ է։ Պատմությունը ցույց է տալիս հակառակը՝ ոչ թե դու ես ձևավորում հակառակ կողմի խոսույթը, այլ հակառակ կողմի նպատակներն են ձևավորում նրա խոսույթը։ Ադրբեջանը չի սկսում «ցեղասպանության մասին խոսել», որովհետև Հայաստանը խոսում է․ Ադրբեջանը խոսում է, որովհետև դա իր ռազմավարական շահերից է բխում։

Հ․գ․ Ի դեպ՝ գրեթե նույն տրամաբանությունը գործել է նաև նախկին Հարավսլավիայի տարածքում՝ հատկապես Բոսնիական պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Երբ տեղի ունեցավ Սրեբրենիցայի կոտորածը, որը միջազգային դատարանների կողմից ճանաչվեց որպես ցեղասպանություն, սերբական քաղաքական ու մտավոր դաշտում արագ ձևավորվեց հակաթեզ՝ «բոլորը բոլորին են սպանել»։ Այս մոտեցման նպատակն էր ոչ թե արդարանալ, այլ ջնջել պատասխանատվության եզակի լինելու թեման»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև