Ստորագրվել է օրենք, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար | Արմավիրի մարզում Նալբանդյան-Նոր Արտագերս ճանապարհին hրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում | «Քո և մեր մյուս ընկերների վերադարձը բոլորիս պատվի հարցն է». Սամվել Կարապետյանը՝ Ռուբեն Վարդանյանին | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին | Հենց ասեմ տանձ, այդ ժամանակ նոր կգաք. Փաշինյանը կոորդինացնում է երեխաների՝ թխվածքաբլիթ վերցնելու և իր հետ նկարվելու գործընթացը | Անվարան գնացեք ընտրության․ Ձեզանից է կախված՝ կունենա՞ք պետություն, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան | Բաց նամակով դիմել եմ Հայաստան ժամանող ՍՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին․ Արման Թաթոյան | Մինչև մայիսի 28-ը Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմшկան տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը փողոցներում խստիվ արգելվում են. ՀՀ ՊՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սպիտակում | Իշխանությունը զանգվածային ձերբակալություններ է սկսել ու քրեական գործիքակազմն աշխատեցնում է ընտրողաբար. Մարիաննա Ղահրամանյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա | «Ուժեղ Հայաստան»-ի համակիրը արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիներին նախապատրաստել է տեղափոխել Հայաստան՝ ընտրություններին մասնակցելու համար. ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ընդդիմադիրներին ֆիզիկական հաշվեհարդարով է սպառնում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իվետա Տոնոյանը ՝ Ծառուկյանի սարի գլխի առանձնատունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու մասին | Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը. Գառնիկ Դանիելյան

Լրահոս

Ձերբակալված երկվորյակների պապը հայտնի գործիչ է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները պարկեշտ և ինտելիգենտ ընտանիքից են: Երիտասարդները 12-րդ դասարանում են սովորում` գերազանց, քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում, ինչպես փորձում էր ներկայացնել իշխանական քարոզչամեքենան:

Նրանց պապը պետական, քաղաքական, հասարակական գործիչ, սովետական տարիներին Ղափանի կուսշրջկոմի առաջին քարտուղարներից էր` Ռաֆայել Մինասյանը, որի անունով է կոչվում քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը, և նախատեսվում է նրա արձանը տեղադրել քաղաքում։ Ըստ կապանցիների, Մինասյանն է իրենց քաղաքը ծաղկեցրել։ Հետագայում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, եղել է նաև Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրը:

Տղաների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 2 հոդվածով՝ խուլիգանություն և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը, ինչը նշանակում է, որ Փաշինյանը եկեղեցի պատարագի էր գնացել՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև