Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով մեղադրյալներ Դավիթ եւ Միքայել Մինասյանների քրեական վարույթը քննած քննիչ Հակոբկոխյանը` հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի որդին ազատվել է աշխատանքից:
Քննչական կոմիտեից հրաժարվեցին մեկնաբանել փաստը, բայց մենք տեղեկացանք, որ պատճառն այն է, որ քննիչը Մինասյանների տանը խուզարկություն կատարելիս, լրատվամիջոցներին ասել է, թե ոչինչ չեն հայտնաբերել։ Դա ՔԿ-ն համարել է ոչ պրոֆեսիոնալ պահվածք։


















































