Skip to main content

«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից. Azatutyun.am | «Ադրբեջանը Շիկահողում 60 հեկտար անտառ է հատել». Յոլյանը պահանջում է բարձրաձայնել խնդիրը COP17-ում | Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը | Աշակերտը կրակել է տնօրենի և ուսուցչուհու վրա | Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել | ԱԺ-ն հաստատեց ՀԲ-ի 284,4 մլն դոլարի վարկը՝ արցախցիներին բնակարանային աջակցության համար | Ինչ է քննարկել «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Իրանի դեսպանի հետ | ՀՀ պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում | Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ չվախենալ վիժվшծքներից, վախենալ ճորտ լինելուց. Արթուր Դանիելյան | Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել | Գագիկ Ծառուկյանից առնվազն 14,5 միլիոն դոլար են հափշտակել․ փաստաբան Երեմ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել | Իրավապահները բացահայտել են թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա | Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան | ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից | Երևանում և մարզերում կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Լրահոս

48-ամյա կինը հայտնել էր, որ նախկին ընկերը սպшռնացել է վնասել իր հարազատներին ու ընկերներին (տեսանյութ)

Մարտի 17-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված 48-ամյա կինը հայտնել էր, որ նախկին ընկերը սպառնացել է վնասել իր հարազատներին ու ընկերներին։

Հնարավոր զարգացումները կանխելու նպատակով համայնքային ոստիկանները 45-ամյա նախկին ընկերոջ նկատմամբ կայացրել էին անհետաձգելի միջամտություն կիրառելու որոշում․ տղամարդուն արգելված էր այցելել իր ընկերուհուն։

Մարտի 21-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվեց հաղորդում, որ այդ նույն տղամարդը վերջին օրերի ընթացքում պարբերաբար զանգահարել է 112 ծառայություն, դրսևորել անհամարժեք վարք և հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ ոստիկանների հասցեին։

Հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իրավական նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և ոստիկանության բնականոն աշխատանքը խոչընդոտելու համար մարտի 27-ին՝ ժամը 10․50-ին, 45-ամյա տղամարդը խուլիգանության կասկածանքով ձերբակալվեց և տեղափոխվեց Շենգավիթի բաժին։ Նույն օրը նրա նախկին ընկերուհին տվեց հաղորդում, որ մարտի 26-ին, անտեսելով վարչական արգելքը, տղամարդն այցելել է իրեն։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Facebook
Twitter

Կարդացեք նաև