Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար | Քննչական գործողությունների արդյունքում՝ 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց uպանnւթյունը. ՔԿ | Սենյակ մտնելու հաջորդ րոպեին վերցրել են իմ հեռախոսը, առգրավել են բոլոր աշխատակիցների հեռախոսները. «Armat Media»-ի խմբագիր | Արմեն Աշոտյանին տեղափոխելու են դատարան, այս անգամ ավելի աբսուրդ մեղադրանք են առաջադրել. միտումը հրապարակային խոսքը լռեցնելն է. Ռուբեն Մելիքյան | Խորհրդարանական այս ընտրություններում պետք է մեկուկես միլիոն ձայն. Ծառուկյան (Տեսանյութ) | Ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնցից 2-ը կալանավորվել են. Հակակոռուպցիոն կոմիտե | Քննչական կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում «Armat Media» լրատվական գործակալությունում | ՔՊ՝ 32,4%, «Ուժեղ Հայաստան»՝ 16,4%, «Հայաստան»՝ 15,2%, ԲՀԿ՝ 8,8%, «Միասնության թևեր»՝ 6,2%․ սոցհարցում | Ո՞ր ուժերն են ընտրախախտում արել «Արդար քվեն» 382 դեպք է արձանագրել | ՀՀ-ն հաստատակամ է ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար և թափանցիկ իրացումը. Ալեն Սիմոնյան | Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը | Այս հեղափոխական ծրագրերով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը վերջ կդնի ծայրահեղ աղքատությանը մեր երկրում ու կլուծի խնդիրը, որը տասնամյակներ չի լուծվել. Ղահրամանյան | Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ | Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան | Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ

Լրահոս

Իրանի կողմից հրադադարի հաստատման նախնական պայմանները կարծես թե չի չբավարարել Վաշինգտոնին. Զաքարյան

Ամերիկյան Axios հրատարակությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ Իրանի գերագույն առաջնորդը երկուշաբթի օրը հանձնարարել է համաձայնվել ԱՄՆ-ի հետ հրադադարի հասնելու միջնորդների ջանքերին (Պակիստանի նախաձեռնությամբ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը
«Իրանի կողմից հրադադարի հաստատման նախնական պայմանները կարծես թե չի չբավարարել Վաշինգտոնին, և Պակիստանի, Եգիպտոսի ու Թուրքիայի միջնորդները աշխատել են այն փոփոխելու ուղղությամբ։
Իրանի արտաքին գործերի նախարարը կարևոր դեր է խաղացել ԱՄՆ-ի հետ հրադադարի շուրջ բանակցություններում՝ համոզելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին՝ ընդունել հրադադարի առաջարկը։
Թրամփը խոսել է Նաթանյահուի հետ՝ նախքան Իրանի հետ 14-օրյա հրադադարի մասին հայտարարելը՝ Իսրայելի աջակցությունն ու համաձայնությունն ունենալու համար։
Նեթանյահուն ԱՄՆ-ից ստացել է երաշխիքներ, որ առաջիկա բանակցություններում Վաշինգտոնը կպնդի, որպեսզի Իրանը հրաժարվի իր միջուկային ծրագրից և դադարեցնի ուրանի հարստացման ու հրթիռային սպառնալիքները։
Թրամփը հայտարարել  նաև, որ սկզբունքորեն դեմ չէ Իրանի առաջարկույունները որպես բանակցությունների համար աշխատանքային տարբերակ ընդունելու համար»,-գրել է նա:
Զաքարյանը նաև հավելել է, որ ըստ պայմանի, 14-օրյա հրադադարի ընթացքում Իրանը պետք է բացի Հորմուզի նեղուցը ծովային բեռնափոխադրումների համար՝ որոշ տեխնիկական սահմանափակումներով:
«Հուսանք, որ առաջիկա երկու շաբաթներին ծրագրվող դիվանագիտական  ջանքերը արդյունավետ կլինեն և Մերձավոր Արևելքում իրական և տևական խաղաղություն կբերեն»,-գրել է Զաքարյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև