Skip to main content

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացրել է Մամիկոն Ասլանյանին | Արմավիրի դատարանից կալանավոր է փախել | Արշակ Սրբազանն այսուհետ կարող է այցելել Վաղարշապատից դուրս գտնվող ԲԿ-ներ. դատարանը բավարարել է միջնորդությունը | ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման համար. Սաղաթելյան | Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը | Իշխանություններին այս ընդդիմությունը «ձեռք չի տալիս». Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանավանում ՔՊ-ն և «Ուժեղ Հայաստան»-ը պարտվեցին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկրորդ գիծ չի կարելի կանգնել, չպետք է առանց քարսիթիի երեխայի հետ երթևեկեն. Արփինե Սարգսյան | Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Ջեյհուն Բայրամով | «Ուժեղ Հայաստանը»-ը Փաշինյանի իշխանության ուժեղ այլընտրանքն է, մենք շարունակելու ենք աշխատել և իրականացնել սոցիալական ու տնտեսական զարգացման ծրագրեր. «Ուժեղ Հայաստան» | Ընտրական արձանագրությունը կարող է հաստատել իշխանության պաշտոնավարումը, բայց չի կարող ստեղծել այն մրցակցությունը, որը քվեաթերթիկից բացակայում էր. Դավիթ Անանյան | Նիկոլ Փաշինյանը փորձեց իր իշխանության «срок годности»–ին երկարացնել. Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առուշ Առուշանյանը կրկին հաղթեց | ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները | ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից

Լրահոս

Վաղարշակ Հարությունյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին

Վաղարշակ Հարությունյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին: Այս մասին տեղեկացրել է «Ռեֆորմիստներ» կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ, Այսօր ձեզ դիմում եմ ոչ որպես թեկնածու, ոչ որպես գեներալ և ոչ էլ որպես նախկին նախարար։ Դիմում եմ ձեզ որպես մարդ, որն ամբողջ կյանքում ծառայել է Հայաստանի Հանրապետությանը։

Տեսել եմ մեր երկիրը հաղթանակների ու ձեռքբերումների տարիներին, տեսել եմ նաև ծանրագույն փորձությունների օրերին։ Տեսել եմ մայրերի, որոնք հայրենիքի պաշտպանության համար զոհաբերել են իրենց որդիներին։ Տեսել եմ զինվորների, որոնք մինչև վերջին շունչը պատվով ու արժանապատվությամբ կատարել են իրենց պարտքը։ Տեսել եմ մարդկանց, որոնք, անկախ դժվարություններից ու անելանելի վիճակներից` չեն կորցրել հավատը իրենց հայրենիքի հանդեպ։

Այսօր ուզում եմ մի հարցի պատասխանենք. ի՞նչ Հայաստան ենք թողնելու մեզնից հետո։

Տարիներ անց սերունդներին չի հետաքրքրելու, թե ով հաղթեց որևէ բանավեճում։ Նրանք չեն հարցնելու, թե ով ավելի գեղեցիկ խոսեց կամ ով էր ավելի համոզիչ քաղաքական վեճերի ընթացքում։

Նրանք մեզ հարցնելու են` ի՞նչ արեցիք դուք Հայաստանի համար, երբ այն ձեր կարիքն ուներ։ Մտածենք այս մասին։

Ես հավատում եմ մեր ժողովրդին։ Հավատում եմ մեր երիտասարդությանը։ Հավատում եմ մեր երեխաներին և մեր ապագային։

Վաղարշակ Հարությունյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին: Այս մասին տեղեկեացնում է ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ՌԴ-ում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:

Հավատում եմ, որ մենք կարող ենք սերունդներին թողնել մի երկիր, որտեղ անվտանգությունը բնական իրողություն է, ոչ թե հեռավոր երազանք։ Մի երկրում, որտեղ երիտասարդները իրենց ապագան կառուցում են հայրենիքում, որտեղ ավագ սերունդը շրջապատված է հարգանքով և հոգատարությամբ, և որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է հպարտությամբ ասել. «Սա իմ երկիրն է»։

Քաղաքական գործիչները գալիս ու անցնում են։ Մնայուն արժեքը հայրենիքն է։

Հենց այդ պատճառով էլ որոշել եմ չմասնակցել այսօրվա բանավեճին։ Վերջին օրերի քննարկումները ցույց տվեցին, որ առաջարկված ձևաչափը լիարժեք հնարավորություն չի տալիս քաղաքական ուժերին ներկայացնելու իրենց ծրագրերը, տեսլականն ու իրական ասելիքը հանրությանը։

Փոխարենը ուզում եմ դիմել ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիդ, մեկ կարևոր խնդրանքով. քվեարկե՛ք ոչ թե տրված խոստումների համար այլ քվեարկեք այն մարդկանց օգտին ովքեր ունեն փորձ և կամք այդ խոստումները իրագործելու համար:

Ինչպես ասել եմ քարոզարշավի առաջին օրը, անկախ ընտրության արդյունքներից, մեզ համար առաջնային են Հայաստանի անվտանգությունը, զարգացումը և ազգային միասնությունը։ Միայն միասնական ուժերով կարող ենք հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերները և դիմակայել սպառնալիքներին։

Քվեարկե՛ք այն Հայաստանի օգտին, որտեղ ապրելու եք անվտանգ ու արժանապատիվ կյանքով։ Շնորհակալ եմ ձեզ` վստահության համար»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ չմասնակցելու մասին հայտնել էին նաև Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031