Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

ՔՊ՝ 32,4%, «Ուժեղ Հայաստան»՝ 16,4%, «Հայաստան»՝ 15,2%, ԲՀԿ՝ 8,8%, «Միասնության թևեր»՝ 6,2%․ սոցհարցում

Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է հարցման արդյունքներ, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին որ կուսակցությունների կամ դաշինքների օգտին են քվեարկելու:

Հարցվածների 32,4 տոկոսը նշել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, 16,4 տոկոսը նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցություն, «Հայաստան» դաշինքին քվեարկել է 15,2 տոկոսը, 8,8 տոկոսը նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Միասնության թևեր» կուսակցություն նշել է 6,2%: Ըստ Նավասարդյանի՝ սրանք այն կուսակցություններն են, որոնք ըստ արձանագրած ցուցանիշների, անցնելու են խորհրդարան:

«ԴՕԿ» կուսակցությանը 3,2 տոկոսն է քվեարկել, «Լուսավոր Հայաստան»-ին՝ 3,1 տոկոս, Նավասարդյանի խոսքով՝ նրանք ևս ունեն պոտենցիալ անցնելու խորհդարան:

«Նոր ուժ» կուսակցություն նշել է 2,1 տոկոսը, «Բոլորին դեմ եմ» նշել են 2 տոկոսը, «Հանրապետություն»՝ 1,5 տոկոս, «Հայ ազգային կոնգրես»՝ 0,3 տոկոս: Մնացած ուժերը հավաքել են 0,1-0,3 տոկոս:

Հրաժարվել են պատասխանել հարցվողների 4,2 տոկոսը, դժվարանում եմ պատասխանել՝ 2,1 տոկոսը:

Նշենք, որ անցկացվել են հեռախոսային հարցումներ, հարցումների քանակը՝ 1104, հետազության ընտրանքային սխալը՝ 3%, հետազության իրականացման ժամանակահատվածը՝ հունիսի 2-3, հետազոտության վայրը՝ ՀՀ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև