ՀՅԴ Գյումրու գրասենյակում իրականացված խուզարկություններից հետո 2 անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վաղ առավոտյան հայտնել էր, որ խուզարկություններ են իրականացվում Գյումրու ՀՅԴ գրասենյակում և իրենց ընկերների բնակարաններում։
«Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված ևս մեկ քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է 2 անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն»,– նշեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։


















































