Skip to main content

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացրել է Մամիկոն Ասլանյանին | Արմավիրի դատարանից կալանավոր է փախել | Արշակ Սրբազանն այսուհետ կարող է այցելել Վաղարշապատից դուրս գտնվող ԲԿ-ներ. դատարանը բավարարել է միջնորդությունը | ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման համար. Սաղաթելյան | Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը | Իշխանություններին այս ընդդիմությունը «ձեռք չի տալիս». Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանավանում ՔՊ-ն և «Ուժեղ Հայաստան»-ը պարտվեցին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկրորդ գիծ չի կարելի կանգնել, չպետք է առանց քարսիթիի երեխայի հետ երթևեկեն. Արփինե Սարգսյան | Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Ջեյհուն Բայրամով | «Ուժեղ Հայաստանը»-ը Փաշինյանի իշխանության ուժեղ այլընտրանքն է, մենք շարունակելու ենք աշխատել և իրականացնել սոցիալական ու տնտեսական զարգացման ծրագրեր. «Ուժեղ Հայաստան» | Ընտրական արձանագրությունը կարող է հաստատել իշխանության պաշտոնավարումը, բայց չի կարող ստեղծել այն մրցակցությունը, որը քվեաթերթիկից բացակայում էր. Դավիթ Անանյան | Նիկոլ Փաշինյանը փորձեց իր իշխանության «срок годности»–ին երկարացնել. Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առուշ Առուշանյանը կրկին հաղթեց | ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները | ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից

Լրահոս

Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու Հանրայինի բանավեճին, նա նախընտրում է լինել ժողովրդի կողքին. Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու ՀԸ կողմից կազմակերպվող կուսակցությունների առաջին համարների բանավեճին. Իվետա Տոնոյան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Պատասխանելով բազմաթիվ լրատվամիջոցների կողմից ստացված զանգերին՝ տեղեկացնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու Հանրային հեռուստաընկերության կողմից կազմակերպվող կուսակցությունների առաջին համարների բանավեճին։

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն Ազատության հրապարակում անցկացնելու է մեծ հանրահավաք և հանդիպում մեր ընտրողների, մեր հայրենակիցների հետ։ Գագիկ Ծառուկյանը նախընտրել է այդ կարևոր օրը լինել ժողովրդի կողքին, անմիջական շփում ունենալ քաղաքացիների հետ, ներկայացնել կուսակցության ծրագրերը, տեսլականն ու առաջարկվող լուծումները, լսել մարդկանց հուզող խնդիրներն ու հարցերը։Սրանից զատ բանավեճի մասնակիցներից առնվազն մեկը ամբողջ քարոզարշավի ընթացքում խուսափել է բովանդակային քննարկումից, առաջնորդվել է վիրավորանքների ու մեղադրանքների բառապաշարով եւ հենց այդ պատճառով էլ Գագիկ Ծառուկյանն իր ասելիքն այսօր երեկոյան ուղիղ կասի մեր հայրենակիցներին։ Սիրով հրավիրում ենք բոլոր քաղաքացիներին մասնակցելու Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին։

Հանդիպում ենք այսօր՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031