Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար | Քննչական գործողությունների արդյունքում՝ 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց uպանnւթյունը. ՔԿ | Սենյակ մտնելու հաջորդ րոպեին վերցրել են իմ հեռախոսը, առգրավել են բոլոր աշխատակիցների հեռախոսները. «Armat Media»-ի խմբագիր | Արմեն Աշոտյանին տեղափոխելու են դատարան, այս անգամ ավելի աբսուրդ մեղադրանք են առաջադրել. միտումը հրապարակային խոսքը լռեցնելն է. Ռուբեն Մելիքյան | Խորհրդարանական այս ընտրություններում պետք է մեկուկես միլիոն ձայն. Ծառուկյան (Տեսանյութ) | Ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնցից 2-ը կալանավորվել են. Հակակոռուպցիոն կոմիտե | Քննչական կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում «Armat Media» լրատվական գործակալությունում | ՔՊ՝ 32,4%, «Ուժեղ Հայաստան»՝ 16,4%, «Հայաստան»՝ 15,2%, ԲՀԿ՝ 8,8%, «Միասնության թևեր»՝ 6,2%․ սոցհարցում | Ո՞ր ուժերն են ընտրախախտում արել «Արդար քվեն» 382 դեպք է արձանագրել | ՀՀ-ն հաստատակամ է ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար և թափանցիկ իրացումը. Ալեն Սիմոնյան | Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը | Այս հեղափոխական ծրագրերով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը վերջ կդնի ծայրահեղ աղքատությանը մեր երկրում ու կլուծի խնդիրը, որը տասնամյակներ չի լուծվել. Ղահրամանյան | Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ | Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան | Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ

Լրահոս

Կառավարությունն անժամկետ դարձրեց օրինապահ հարկ վճարողների համար հավաստագիրը

Կառավարության նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել օրինապահ հարկ վճարողների համար գործող արտոնությունները և բարելավել համակարգի կիրառման մեխանիզմները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը վերաբերում է օրինապահության ինստիտուտի կատարելագործմանը, որը ներդրվել է 2021 թվականին՝ հարկային կարգապահությունը խրախուսելու և վարչարարությունը բարելավելու նպատակով։

Հակոբյանի խոսքով՝ գործող կարգավորումներով օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է 12 ամիս ժամկետով և նախատեսում է մի շարք արտոնություններ։

«Սահմանված են մի շարք արտոնություններ, որոնք վերաբերում են հարկային և մաքսային վարչարարության ավելի բարենպաստ մոտեցումների կիրառմանը, այդ թվում՝ դիմում-բողոքների ավելի սեղմ ժամկետներում քննությանը, օրենսդրական փոփոխությունների անհատական իրազեկմանը և վարկեր ստանալիս ռիսկայնության էական նվազմանը, ինչը հանգեցնում է վարկավորման առավել լավ պայմանների, այդ թվում՝ ցածր տոկոսադրույքների»,- ասաց նա։

ՊԵԿ նախագահը նշեց, որ նախագծով առաջարկվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ պահպանելով դրա դադարեցման հնարավորությունը։ Միաժամանակ նախատեսվում է իրականացնել նման հավաստագիր ունեցող հարկ վճարողների գործունեության մշտադիտարկում՝ եռամսյակային կտրվածքով՝ առանց յուրաքանչյուր 12 ամիսը մեկ նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտության։

«Մեր համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս կիրառել 0․8 գործակից, ինչը նշանակում է 20 տոկոսով նվազեցնել ռիսկերը, ինչը կնվազեցնի համալիր ստուգումների հաճախականությունը նման հավաստագիր ունեցողների մոտ»,- ասաց նա։

Հակոբյանը նաև նշեց, որ նախատեսվում է ներդնել անհատական սպասարկման մեխանիզմ՝ օրինապահ հարկ վճարողների համար։

«Զուգահեռաբար Կառավարության որոշման նախագիծ ենք շրջանառում, որով վերանայելու ենք օրինապահության չափանիշները և օրենքի նախագիծը մշակելուց հետո կներկայացնենք Կառավարության քննարկմանը»,-հավելեց նա։

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց նաև, որ նախատեսվում է մեղմել ավելացված արժեքի հարկի վերադարձի ռիսկայնության չափանիշները օրինապահ հարկ վճարողների համար՝ համապատասխան կարգավորումները սահմանելով ՊԵԿ նախագահի հրամանով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև