Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար | Քննչական գործողությունների արդյունքում՝ 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց uպանnւթյունը. ՔԿ | Սենյակ մտնելու հաջորդ րոպեին վերցրել են իմ հեռախոսը, առգրավել են բոլոր աշխատակիցների հեռախոսները. «Armat Media»-ի խմբագիր | Արմեն Աշոտյանին տեղափոխելու են դատարան, այս անգամ ավելի աբսուրդ մեղադրանք են առաջադրել. միտումը հրապարակային խոսքը լռեցնելն է. Ռուբեն Մելիքյան | Խորհրդարանական այս ընտրություններում պետք է մեկուկես միլիոն ձայն. Ծառուկյան (Տեսանյութ) | Ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնցից 2-ը կալանավորվել են. Հակակոռուպցիոն կոմիտե | Քննչական կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում «Armat Media» լրատվական գործակալությունում | ՔՊ՝ 32,4%, «Ուժեղ Հայաստան»՝ 16,4%, «Հայաստան»՝ 15,2%, ԲՀԿ՝ 8,8%, «Միասնության թևեր»՝ 6,2%․ սոցհարցում | Ո՞ր ուժերն են ընտրախախտում արել «Արդար քվեն» 382 դեպք է արձանագրել | ՀՀ-ն հաստատակամ է ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար և թափանցիկ իրացումը. Ալեն Սիմոնյան | Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը | Այս հեղափոխական ծրագրերով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը վերջ կդնի ծայրահեղ աղքատությանը մեր երկրում ու կլուծի խնդիրը, որը տասնամյակներ չի լուծվել. Ղահրամանյան | Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ | Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան | Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ

Լրահոս

Զազրելի է՝ ՔՊ-ն ասում է՝ մեզ մանդատ տվեք, մտնենք եկեղեցու դաշտ, հեռացնենք Վեհափառին. Էդմոն Մարուքյան

Ամենազազրելին այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացրել է ծրագիր, որտեղ ծրագրային դրույթ կա՝ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին հեռացնելու վերաբերյալ: Այս մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Մենք ունենք սահմանադրություն, որտեղ հստակ գրված է, թե ինչ դերակատարում ունի եկեղեցին, դա 18-րդ հոդվածն է, որում ասվում է՝ պետությունը ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում և ազգային ինքնության պահպանման ու մշակույթի զարգացման գործում: Երբ մենք ասում ենք, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերակատարումը շատ կարևոր է, նկատի ունենք, որ այսօր աշխարհում պետությունների սահմանները թաշկինակի պես փոխվում են, այդ պայմաններում՝ Հայաստանը փոխանակ ասի, որ մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք և դիրքավորվի այդ ճանապարհով, Հայաստանի ներսում պայքար է գնում իր որևէ անգամ չդադարող ինստիտուտի՝ մեր եկեղեցու դեմ, ու այդ պայքարը հարվածում է պետականության ողնաշարին:

Եթե դու չունես մշակութային քո ինքնությունը ամրացնող ինքնիշխանություն, դու պետական ինքնիշխանությունից զրկվելու ես։ Հիմա պայքար է գնում այդ ինքնիշխանության դեմ, որից հետո փլուզվելու է ամեն ինչ։ ՔՊ-ն այդ պայմանագիրը իր ծրագրում արդեն ամրագրել է, ասում է՝ տվեք մեզ մանդատ, ու հենց այդ մանդատը ձևավորվի, ասելու է ժողովուրդը մեզ լիազորել է, որ մենք մտնենք ենք Հայ Առաքելական եկեղեցու դաշտ և հեռացնենք կաթողիկոսին, դեռ չեմ պատկերացնում ինչպես, բայց մարդիկ ծրագրում գրել են»,- նշել է Մարուքյանը:

Անդրադառնալով իրենց մասնակցությանը խորհրդարանական ընտրություններին՝ Մարուքյանը պարզաբանեց, որ «Լուսավոր Հայաստանը» ուներ երկու ճանապարհ` չմասնակցեր ընտրություններին, դրանով ապաակտիվացներ իր ընտրական էլեկտորալ հնարավորությունը, հետ մղեր մարդկանց ընտրական տեղամասերից, որ չգնան ընտրություններին, որով կնվազեր ընտրական մասնակցության շեմը և իշխանության համար կստեղծվեր բարենպաստ պայմաններ, և երկրորդ տարբերակը՝ աշխատեր եղած մեկնարկային հնարավորության վրա, պառլամենտում լինելով դերակատար:

Facebook
Twitter

Կարդացեք նաև