Skip to main content

Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան | Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը | Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան | Նոր ծրագիր բազմազավակ ընտանիքների համար. տան 100% սուբսիդավորում | Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր | Երևան-Մեղրի ավտոճանապարհին 30-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել թփերի մեջ․ կան վիրավnրներ | Ներողություն եմ խնդրում կատարվածի համար. Թաթա Սիմոնյան | Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ | Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Աբրահամյան | Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր պատերազմ է հայի ինքնության դեմ, արժեքների համար պայքարը պիտի շարունակել. Մրո | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիր խմբերը ծաղկեպսակները դրեցին գնացին, ծնողներին հատուկկենտները մոտեցան. Ռոստոմյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մխիթարս հիմա երևի ամուսնացած կլիներ, հաջողությունների հասած կլիներ. ինչ է կատարվում Եռաբլուրում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի նախագահը Եռաբլուրում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախը մենք պահում էինք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ. Արցախի ԱԺ նախագահ

Լրահոս

Մայր Աթոռում խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել. մանրամասներ

2025 թվականի դեկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած 10 եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել, որով կոչ էին արել քաղաքացիներին 2025 թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը:

Դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանի հրահրած հրաժարականի գործողության համար ներկայացած անձինք Մայր Տաճարի մոտ դրսևորել էին խուլիգանական վարքագիծ:

Փաստաբան, Մայր Աթոռի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը հիշեցրել է՝ այդ ամոթալի դեպքի կապակցությամբ հաղորդում էր ներկայացվել, որի քննարկմամբ քննչական մարմինը որոշել էր քրեական վարույթ չնախաձեռնել:

«Դատախազությունը մերժել էր քննչական մարմնի այդ ապօրինի դիրքորոշման դեմ ներկայացված բողոքը: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Սերժ Ռուշանյան) որոշել է բավարարել բողոքը՝ վարույթի հանրային մասնակիցներին ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆԵԼՈՎ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ և իրականացնել նախաքննություն:

Դատարանն արձանագրել է, որ վարույթ չնախաձեռնելու հետևանքով ենթադրյալ հանցանքի կապակցությամբ չեն ձեռնարկվել ողջամիտ քայլեր, որոնք օբյեկտիվ դիտորդին համոզիչ կերպով հնարավորություն կընձեռեին լիարժեք պատկերացում կազմել դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ, հետևաբար՝ վարույթի հանրային մասնակիցների կողմից կայացված վարութային ակտերը հիմնավոր չեն:

Դատարանն արձանագրել է նաև, որ հաղորդմամբ ներկայացված տվյալներն առ այն, որ անձը «2025 թվականի դեկտեմբերի 18-ին բարձրանալով Մայր Տաճարի սյուների վրա, ագրեսիվ վարքով փորձել էր ցատկել Մայր Աթոռից դուրս եկող եկեղեցականների թափորի վրա, որի մեջ էր նաև Ամենայն Հայոց Հայրապետը, սակայն հանդիպելով եկեղեցու մուտքի մոտ գտնվող հոգևորականների և հավատացյալների դիմադրությանը, որոնք նրան կոչ էին անում իջնել Մայր Տաճարի պատերի վրայից և հեռանալ այդտեղից, վեճի է բռնվել այդ անձանց հետ: Չկարողանալով իր նպատակին հասնել, Մայր Տաճարի սյան վրայից իջնելու ընթացքում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, ընդգծելով սեփական անձի առավելությունը, Տավրոս Սափեյանը գոռում է հոգևորականների վրա, ասելով՝ «դու պտի ինձ չասես», այնուհետև թեքվելով դեպի մյուս անձանց, հայհոյում է, ասելով՝ «լսի, այ բ…ի տղա», պարունակում են առերևույթ հանցանքի հատկանիշներ, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:»:

Դատարանն ընդգծել է, որ «սույն դեպքում էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե հաղորդմամբ նշված գործողությունները որտեղ են կատարվել, քանի որ կատարման վայրը խուլիգանության հանցակազմի համար նախնական իրավական գնահատական տալու տեսանկյունից ունի վճռորոշ դեր: Մասնավորապես, հաղորդման մեջ ներկայացված փաստական հանգամանքների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ անձը, բարձրանալով Մայր Տաճարի սյան վրա, սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` մարդկանց բազմության ներկայությամբ»,- նշել է Զոհրաբյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև