Skip to main content

Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան | Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը | Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան | Նոր ծրագիր բազմազավակ ընտանիքների համար. տան 100% սուբսիդավորում | Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր | Երևան-Մեղրի ավտոճանապարհին 30-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել թփերի մեջ․ կան վիրավnրներ | Ներողություն եմ խնդրում կատարվածի համար. Թաթա Սիմոնյան | Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ | Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Աբրահամյան | Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր պատերազմ է հայի ինքնության դեմ, արժեքների համար պայքարը պիտի շարունակել. Մրո | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիր խմբերը ծաղկեպսակները դրեցին գնացին, ծնողներին հատուկկենտները մոտեցան. Ռոստոմյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մխիթարս հիմա երևի ամուսնացած կլիներ, հաջողությունների հասած կլիներ. ինչ է կատարվում Եռաբլուրում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի նախագահը Եռաբլուրում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախը մենք պահում էինք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ. Արցախի ԱԺ նախագահ

Լրահոս

«Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ»-ում դադարեցրել են տնօրենի լիազորությունները, աշխատավարձերը ուշացնում են․ աշխատակից

NewDay.am-ին ահազանգել են «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի աշխատակիցներից մեկը՝ նշելով, որ կրթական հաստատությունում օրենքի մի շարք խախտումներ են արվում։

«Մարտի 30-ին մենք՝ աշխատակիցներս, տեղեկացվել ենք, որ մեր տնօրեն՝ պարոն Հայկ Բրուտյանի լիազորությունները դադարեցվել է հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, և նրա փոխարեն նշանակվել է տնօրենի պաշտոնակատար։ Այս որոշման կայացման համար նրանք հիմք են ընդունել պարոն Բրուտյանի աշխատանքային պայմանագրի լրանալը։ Փաստորեն նրան հնարավորություն չի տրվում կատարել իր աշխատանքը մինչև սահմանված կարգով մրցույթի անցկացումը»,- նշված է մեզ ուղարկած նամակի մեջ։

Հիմնադրամի աշխատակցի խոսքով՝ ամբողջությամբ ոտնահարվել է ՀՀ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի երրորդ գլխի 28-րդ հոդվածը, համաձայն որի՝ պետական ՄՈՒՀ-ի տնօրենի ընտրության մրցույթը հայտարարվում է տնօրենի պայմանագրի ժամկետը լրանալու օրվանից ոչ շուտ, քան երեք և ոչ ուշ, քան երկու ամիս առաջ։

«Ինչպես տեսնում ենք, այստեղ կա լուրջ իրավախախտում։ Նշենք նաև այն, որ ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս, որպեսզի տնօրենն աշխատեր մինչև սահմանված կարգով մրցույթի անցկացումը։ Հետևաբար մեզ մոտ լուրջ հարց է առաջանում, թե ինչու՞ նախապատվությունը չտրվեց շատ ավելի փորձառու, բանիմաց, իր աշխատանքը գերազանց կատարող, ազնիվ, մեզ՝ աշխատակիցներիս մշտապես օգնելու և աջակցելու պատրաստակամ տնօրենին շարունակել աշխատել, այլ նախապատվությունը տրվեց այլ անձի։ Մենք հոգաբարձուների խորհրդի որոշումը համարում ենք խիստ ապօրինի և չհիմնավորված»,- մանրամասնել է կրթական հիմնադրամի աշխատակիցը։

Ըստ նրա՝ նման որոշումներին կողմ են քվեարկում հիմնականում ֆրանսիական կողմի ներկայացուցիչները։

«Մինչ այս որոշումն էլ կրկին ֆրանսիական կողմի ցանկությամբ և աջակցությամբ քոլեջում կատարվել են մի շարք այլ փոփոխություններ։ Մասնավորապես՝ քոլեջի մի շարք լավ մասնագետներից վերցվել են իրենց դասաժամերը և հատկացվել այլ մասնագետների, որոնք, իմ կարծիքով, իրենց գիտելիքներով ակնհայտ զիջում են նրանց։ Այս ուսումնական տարվանից սկսված քոլեջում ներդրվել է բլոկային ուսուցումը (նույն դասախոսը նույն առարկան 8 դասաժամ դասավանդում է նույն կուրսի հետ), որն անարդյունավետ է և խաթարում է ուսումնական գործընթացը»,- մանրամասնում է աշխատակիցը։

Աշխատակցի խոսքով՝ բազմաթիվ խնդիրներ կան մի շարք մասնագիտական առարկաների դասաժամերի կրճատման, ուսուցիչների աշխատավարձերի շեշտակի տարբերության և աշխատավարձերի ուշացման հետ կապված։

Նշենք, որ ստացված  ահազանգի հետքերով  նաև  նշված NewDay.am-ը զանգահարեց նաև քոլեջ, որտեղից ասացին, որ մեկնաբանություն կտան ավելի  ուշ։

«Ես  աշխատակից եմ, Ձեր  հարցերը կփոխանցեմ տնօրենի ԺՊ-ին, կամ կհասկանանք ՝ ով կպատասխանի։ Հիմա արդեն աշխատանքային ժամ չէ, ավելի ուշ Ձեզ  կպատասխանեն, ես  իրավասու չեմ․ ամբողջական տեղեկատվության չեմ տիրապետում»,-նշեց զանգին պատասխանած աշխատակիցը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև