Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում եմ կենդանին գա որդուս շիրիմին ու ասի ինչի սպանեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասեց` գնամ հասնեմ զինվորներիս, դավադրաբար խփեցին. սպшնվածի մայր | Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու քաղաքականությունը մոտենում է ավարտին. Արտակ Զաքարյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով | ԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի. Արփինե Հովհաննիսյան | Նիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները | Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան | ՈՒՂԻՂ. Ի՞նչ է կատարվում Եռաբլուրում | Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ Մանասյան | Հայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան | ՆԳՆ-ն առաջարկում է նոր տուգանքներ վարորդների համար․ 10 հազար դրամ և մինչև 2 տուգանային միավոր | Երևան-Մեղրի ճանապարհին կցորդով բեռնատարը բախվել է հողաթմբերին ու քարերին․ վիրավոր կա | Որ կուսակցությունները կամ դաշինքներն են առաջադրվել համայնքներում կայանալիք ընտրությունների համար. «Փաստ» | Այս համակարգը նպատակ է դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհն իր հետ բերել ու բերելու է նոր uպառնալիքներ և կենսական վտшնգներ. Աբրահամյան | Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները. «Հրապարակ»

Լրահոս

Լարսում առաջացած կուտակումների պատճառով հեղուկ գազ տեղափոխող որոշ բեռնատարների մուտքը ուշացել է, ինչն ազդել է շուկայում մատակարարումների բնականոն ռիթմի վրա. նախարարություն

Էկոնոմիկայի նախարարությունը բազմաթիվ հարցումներ է ստանում զանգվածային լրատվության միջոցներից և քաղաքացիներից՝ Հայաստանում հեղուկ գազի մատակարարման հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին ասված է Էկոնոմիկայի նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Հաշվի առնելով թեմայի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ ներկայացնում ենք առավել հաճախ հնչող հարցերի պատասխանները՝ իրավիճակի վերաբերյալ հստակ և պաշտոնական տեղեկատվություն ապահովելու նպատակով։

ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

Հեղուկ գազի մատակարարման վերաբերյալ

Հարց․ Հայաստանում հեղուկ գազի դեֆիցի՞տ կա։

Պատասխան․

Լարսի անցակետում առաջացած կուտակումների և լոգիստիկ ժամանակավոր դժվարությունների պատճառով հեղուկ գազ տեղափոխող որոշ բեռնատարների մուտքը Հայաստան ուշացել է, ինչն ազդել է շուկայում մատակարարումների բնականոն ռիթմի վրա։ Խոսքն ամբողջական դեֆիցիտի մասին չէ, սակայն առանձին լցակայաններում հնարավոր են մատակարարման ժամանակավոր ընդհատումներ։

Հարց․ Ի՞նչ է անում Կառավարությունը։

Պատասխան․

Պատասխանատու պետական մարմինները մշտական կապի մեջ են ներմուծող ընկերությունների և գործընկեր կառույցների հետ՝ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու և շուկայի բնականոն մատակարարումը վերականգնելու նպատակով։

Հարց․ Գների բարձրացման ռի՞սկ կա։

Պատասխան․

Գների վրա կարող են ազդեցություն ունենալ ոչ միայն լոգիստիկ դժվարությունները, այլև տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված միջազգային շուկայի տատանումները։ Միաժամանակ, շուկան գտնվում է մշտադիտարկման ներքո, և պատկան մարմինները հետևում են իրավիճակին՝ բացառելու անհիմն գնաճն ու հնարավոր սպեկուլյատիվ դրսևորումները։

Հարց․ Քաղաքացիներն ի՞նչ պետք է անեն։

Պատասխան․

Հորդորում ենք քաղաքացիներին չտրվել խուճապային գնումների և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։ Իրավիճակի կարգավորմանն ուղղված աշխատանքներն ընթացքի մեջ են»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև