Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Իմ վրա եկել էին «ՔՊ-ական իuկանդերները»՝ Դուբայի Ջեմուլը, ապարանցի Անժոն, Լիլիան, Ժաննան. Մեսրոպ Մանուկյան

Իմ վրա եկել էին «ՔՊ-ական իսկանդերները»՝ Դուբայի Ջեմուլը, ապարանցի Անժոն, Լիլիան, Ժաննան: Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում ասել է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:

«Քանի-որ համատիրություն-բնակիչներ հարաբերության արդյունքում ամենաշատը տուժում է բնակիչը, իմ առաջարկությունն է՝ գույքահարկի թանկացումից մի որոշակի փոքր գումար հատկացվի, որ շենքի տակի կոլվատար համակարգերը սարքվի։ Իրավական առումով կարող ենք ասել, որ մեր հետ կապ չունի, գցենք, անցնենք առաջ, բայց դա նորմալ ու արդար չէ այս պարագայում։ Երևանն արդեն դարձել է ծաղրի առարկա, ամեն անձրևից հետո լճեր են գոյանում և քանի-որ ՔՊ-ականները ինձ շատ են ուրախացնում, ուզում եմ մի ուրախ պատմություն պատմեմ: Պարոն Փամբուխչյան, առաջարկել էի ձեզ գնանք քայլենք, եկել էի Մալաթիա, բայց եկեք տեսեք, որ քայլելու ժամանակ հրապարակ եկան ՔՊ-ական իսկանդերները՝ եկան գեղի ջոչերը, երկար բարակ պոչերը:

Իմ վրա եկել էին Դուբայի Ջեման՝ Ջեմուլը, նույն ինքը եկեղեցու հետ շրջիկ խմբի անդամը, եկել էր նաև մի կին, ով ասաց՝ Աբարանցի Անժոն եմ, թե ինչ կապ ունի աբարանցի Անժոն քաղաքի խնդիրների հետ, չգիտեմ։ Հաջորդը եկել էր Լիլիան, մեկնաբանություններում գրում էին՝ ոստիկան Տիկոն երկու կռուգ ֆռաց, թե որտեղ, չգիտեմ, հաջորդը իմ վրա եկել էր հանցախոր վստահությամբ ՔՊ-ական Ժաննան: Պարոն Ավինյան, հիմա հարց տամ, ի՞նչ գործ ունեին աշխատանքային ժամին այդտեղ թաղապետարանի աշխատողները: Ձեր թաղապետի տեղակալը, որ այդպիսի ժամերին զվռնելու փոխարեն մտներ 40-ամյակի այգին, տեսներ խայտառակ ձև են սարքում, թուք ու մուր աներ շինարարին, աչքիս լույսը կլիներ: Ուզում եմ հասկանամ, Մալաթիա մարդ չկա՞ր թաղի բնակիչներից, սա էլ հերիք չի, բեմադրող ռեժիսորը շատ վատն էր, երբ գալիս էր, շորիցս էր քաշքշում, ասում էի հեռու գնացեք, գոռում էին՝ միլիցիա: Շարունակեք ձեր ոճը, շնորհավորում եմ»,- նշել է Մանուկյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031