Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Նա ՀՀԿ-ին քննադատում էր ուսուցիչներին հանրահավաքի տանելու համար, հիմա իրենք են ստիպողաբար տանում. Նարեկ Կարապետյանը՝ Կապանում

Կապանը ես հիշում եմ այն ժամանակ, երբ մենք սկսել էինք «Մեր ձևով» շարժումը։ Հիշո՞ւմ եք՝ Սամվել Կարապետյանին կալանավորել էին եկեղեցուն պաշտպանելու համար և այդ ժամանակ մենք ստեղծեցինք շարժում, որն այսօր վերածվել է երկրի գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի, որ այսօր հայտ է ներկայացնում երկրում փոփոխություններ բերելու: Այս մասին Կապանում, քարոզարշավի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Ես լավ եմ հիշում այդ օրն ու ձեզ ասում եմ, որ այդ օրվա ձեր վերաբերմունքը տվեց մեզ մեծ էներգիա՝ բերելու այս փոփոխությունները, վերջապես ստեղծելու ընդդիմադիր ուժ, որը կլինի երիտասարդ, մաքուր ձեռքերով, լավ, պրոֆեսիոնալ մարդկանցով կազմած, որ երկրում որակական փոփոխություններ բերեն։

Այս աշխարհում մի օրենք կա, եթե դու մեկին վատ բան ես ասում, քեզ հետ է գալիս։ Նա ՀՀԿ-ին քննադատում էր ուսուցիչներին հանրահավաքի տանելու համար։ Ինքը, ուր գնում է, ուսուցիչներին, որոնք իր հետ չեն, ստիպողաբար տանում են հանրահավաքի։

Եվ ոչ միայն, պետական աշխատողներին: Պետական աշխատողները ՀՀ ազատ քաղաքացիներ են իրենց հայացքներով: Ինչ ինքն ասել է, իր գլխին է եկել, ինչ ինքը քննադատել է, նույնը արել է»,-նշել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև