Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում

Հայ մարզիկները 9 մեդալի են արժանացել Հունաստանի Տրիկալա քաղաքում կայացած Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանի հավաքականը ԵԱ-ին մասնակցել է 13 մարզիկով և նվաճել 4 ոսկե, 1 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։

Ոսկե մեդալակիր են դարձել Էլեն Եփրեմյանը, Էրիկ Կոստանդյանը, Ալեն Եգորյանը և Մհեր Թեմիրյանը։ Վիկտորյա Հայրապետյանը գրավել է երկրորդ տեղը, իսկ Վահագն Հակոբյանը, Արթուր Զաքարյանը, Դավիթ Մարաբյանը ու Վոլոդյա Մկրտչյանն արժանացել են բրոնզե մեդալի։

Հայ մարզիկները մրցավայր էին մեկնել Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ, շիհան Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Մարզիկներին ուղեկցում էին նաև մարզիչներ Գևորգ Մանուկյանը և Սարգիս Հակոբյանը։ Հայաստանի առաջնության հաղթողներին ֆեդերացիան ֆինանսական աջակցություն էր ցուցաբերել Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար։ Եվրոպայի առաջնությանը մասնակցել են շուրջ 450 մարզիկներ 23 երկրից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև