Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Մինչև հունիսի 7-ը մեր հավաքական խնդիրը ճիշտ համամասնություն ստանալն է․ սա ավելին է, քան նախընտրական խնդիրը. Վահե Հովհաննիսյան

Երկրի լուծարման պարագայում ի՞նչ անձնական շահ։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ժողովրդի մի մասը ընտրելու է նոր իշխանություն, ժողովրդի մի այլ մաս՝ Հայաստանի լուծարային հանձնաժողով։ Մինչև հունիսի 7-ը մեր հավաքական խնդիրը ճիշտ համամասնություն ստանալն է։ Սա ավելին է, քան նախընտրական խնդիրը. սա պատմական առաքելություն է։ Հետո լինելու է ուշ, ինչպես ուշ եղավ 2021-ի սխալ ընտրությունից հետո՝ Արցախի կորստով։ Մի´ հոգնեք, մի´ զլացեք, խոսե´ք, համոզե´ք, բացատրե´ք չկողմնորոշվածներին, չքվեարկողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին»։

Աշխատել է պետք նաև «ՔՊ-ական բարբառով» խոսողների հետ։ Իհարկե, նրանց մեջ կա անհույս սուբկուլտուրա։ Բայց կան մարդիկ, ովքեր այնուհանդերձ ունեն խիղճ և մտածելու ունակություն։ Նրանց պետք է բացատրել, որ իրենց մոտիվացիան, իրենց շահը չեն իրականանալու ընդհանուր պարտության դեպքում։ Սուտ է, թե այս իշխանության վերարտադրման դեպքում դուք շարունակելու եք ձեր անձնական շահն առաջ տանել։ Չի լինելու։ Չի լինելու, որովհետև այս իշխանությունը սրընթաց սկսելու է Հայաստանի լուծարման՝ հանձն առած գործը։ Չի թաքցնում, որ տալու է, զիջելու է, ընդունելու է, ինչ ասեն անելու է։ Բա դո՞ւք ինչ եք անելու։ Ձեր գծած բոլոր անձնական ծրագրերը նույնպես ձախողվելու են ընդհանուրի հետ։ Արցախում նույնպես որոշ մարդիկ «անձնական շահ» էին առաջ տանում։ Ի՞նչ եղավ հետո։

Երեկվա նրա վարքագծից հետո ո՞նց կարող է իրեն հարգող մարդը քվեարկել նրա օգտին։ Բնականաբար, մի քանի հարյուր հազարը քվեարկելու է։ Սա է իրականությունը, բան չունեմ ասելու, բայց անձնապես մի´ եղեք դրա մեջ։ Պետական համակարգ, ի պաշտոնե լռողներ և այլք, նորմալ մարդիկ, մտածեք, թե ինչի´ն եք մասնակից լինում ձեր քվեարկությամբ։

Հունիսի 8-ին, երբ պարզ դառնա որ ձևավորվում է նոր սոլիդ իշխանություն, ՔՊ-ի օգտին քվեարկած մարդ չեք տեսնելու։ Չի լինելու մեկ մարդ, որ կասի «ես քվեարկել եմ նրա օգտին»։ Քվեարկածների 99 տոկոսը ընտրություններից հետո հանկարծ անհետանալու են։ Մարդիկ կեղծելու են իրենք իրենց։ Սա է, ցավոք, Հայաստանը։ Շատ ավելի ազնիվ կլինի ի սկզբանե չքվեարկել»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև