Skip to main content

Բեսպրիդել, ֆիզիկական ուժի կիրառում, առևտուր Վարդաշեն ՔԿՀ-ում․ բանտարկյալներն ահազանգում են | Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ․ Գևորգ Պապոյան | Աշոտ Մինասյանը` Աշոտ երկաթը կմնա կալանավորված | Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ. մեկ անձ հետախուզվում է | Իրավունքը և արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ Կառավարությունը դու չես. Դրմեյանը՝ Փաշինյանի հայտարարությանը | «Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում». Ծառուկյանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարության մասին (տեսանյութ) | Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. նրա նկատմամբ կիրառված պատիժը ազատազրկմամբ չի փոխարինվի | Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր | Զինվորի վրա դաժան ծեծի հետքեր չենք արձանագրել․ Անահիտ Մանասյան | Միայն սիրով, միաբանությամբ և համախմբված ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել առկա փորձությունները և կերտել խաղաղ, ապահով ու բարօր հայրենիք. Վեհափառ Հայրապետ | Ավարտում եմ իմ աշխատանքը Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում. Նազելի Բաղդասարյան | Հայասատանի այսօրվա «քաղաքական իշխանությունն» ու քաղաքական միտքը բոլորովին ադեկվատ չէ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին. Արտակ Զաքարյան | Բելառուսի և ՌԴ-ի երկքաղաքացի, ներդրող Նիկոլայ Վինիցկին ծանուցում է ՀՀ-ի դեմ ներդրումային վեճի մասին | 14 ամյա դպիրին գտել են, նրա վիճակը նորմալ է․ Անի Գևորգյան | Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով

Լրահոս

Քննարկման են ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթերի ուղեցույցները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգի մասին, պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին, պետական սահմանի սահմանազատման ընթացքում սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույցները հաստատելու մասին» նախագիծը։

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 24-ի թիվ 570Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անհատական կազմը: Հանձնաժողովի նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացների ապահովումն ու սահմանային անվտանգության հարցերի լուծումը:

2024 թվականի օգոստոսի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատումն իրականացնելու նպատակով ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը։ Կանոնակարգի համաձայն՝ երկու պետությունների հանձնաժողովների համատեղ բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով նախատեսվում է ընդունել ոլորտային աշխատանքների իրականացման ուղեցույցներ։

Նախագծով առաջարկվում է կառավարության որոշմամբ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգի մասին ուղեցույցը, պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին ուղեցույցը, ինչպես նաև պետական սահմանի սահմանազատման ընթացքում սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույցը։

Ըստ նախարարության, նախագծի ընդունումը կարևոր քայլ կլինի հանձնաժողովների աշխատանքի կազմակերպման իրավական հիմքերի ամրագրման գործում, որի վրա հենվելով, հանձնաժողովները կկազմակերպեն իրենց հետագա գործունեությունը:

Ուղեցույցների ընդունման արդյունքում երկու երկրների սահմանազատման հանձնաժողովներին հնարավորություն է տրվում համատեղ գործունեության շարունակությունն իրականացնել համաձայնեցված ընթացակարգով և սահմանել սահմանազատման գործընթացում ոլորտային աշխատանքների իրականացման եղանակները։

Նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031