Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Հանրությանը պետք է համախմբել, լսել և միասին լուծումներ գտնել, ոչ թե խորացնել հակասություններն ու մարդկանց հիասթափությունը. Ծառուկյան (տեսանյութ)

Նախընտրական հանդիպումների հերթական ուղղությունը Սյունիքի մարզն է։ Սիսիանում և Գորիսում բնակիչների հետ ունեցանք շատ ջերմ և անմիջական հանդիպումներ։ Մարդիկ խոսում են իրենց առօրյա խնդիրների, մտահոգությունների ու սպասումների մասին։
«Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմքում հենց այդ խնդիրների լուծումն է՝ սոցիալական արդարության ապահովումը, մարդկանց կենսամակարդակի բարձրացումն ու արժանապատիվ կյանքի պայմանների ստեղծումը։ Մենք համոզված ենք, որ արդյունավետ և պատասխանատու կառավարման պայմաններում հնարավոր է ոչ միայն լուծել կուտակված խնդիրները, այլ նաև մարդկանց վերադարձնել վստահությունն ու ապագայի հանդեպ հույսը։
Հանրությանը պետք է համախմբել, լսել մարդկանց և միասին լուծումներ գտնել, ոչ թե խորացնել հակասություններն ու մարդկանց հիասթափությունը։ Իմ կյանքի և գործունեության ընթացքում միշտ փորձել եմ անել այն, ինչի համար ժողովուրդը կարող է հպարտանալ։ Տարիներ առաջ Բաքվում ծածանված հայոց հաղթական եռագույնը բոլորիս հաղթանակն էր, մեր միասնականության ու ուժի խորհրդանիշը։ Այսօր էլ մեր ժողովրդի արժանապատվությունն ու ազգային ինքնասիրությունը պետք է վերականգնենք՝ հանուն անվտանգ և բարգավաճ Հայաստանի։
Facebook
Twitter

Կարդացեք նաև