Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սոնա Մնացականյանին վրшերթի ենթարկած մայորի պատիժը

ՀՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի վրաերթի գործով Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան։

Մասնավորաբար, դատարանը մերժել է պաշտպանության և տուժող կողմերի ներկայացրած բողոքները՝ վրաերթ կատարած ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի պատիժը՝ 1․6 տարվա ազատազրկումն անփոփոխ թողնելով։

Պաշտպանության կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով արդարացման վճիռ, իսկ տուժող կողմն էլ պահանջում էր ավելի պատիժ խիստ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում տուժող կողմի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը նշեց՝ դժգոհ են վերաքննիչ դատարանի կայացրած որոշումից։ Կարծում են, որ Արամ Նավասարդյանի համար, ըստ էության, սիմվոլիկ պատիժ է նշանակվել, և պատրաստվում են այն բողոքարկել արդեն վճռաբեկ դատարանում։

Հավելենք, որ 2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենան Երևանում վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր։

Դատարանը մեղադրյալ Արամ Նավասարդյանի վերաբերյալ մեղադրական վերդիկտ կայացրեց 2025 թվականի հուլիսի 30–ին` դատապարտելով մեկուկես տարվա ազատազրկման։

Facebook
Twitter

Կարդացեք նաև