Skip to main content

Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ․ Գևորգ Պապոյան | Աշոտ Մինասյանը` Աշոտ երկաթը կմնա կալանավորված | Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ. մեկ անձ հետախուզվում է | Իրավունքը և արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ Կառավարությունը դու չես. Դրմեյանը՝ Փաշինյանի հայտարարությանը | «Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում». Ծառուկյանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարության մասին (տեսանյութ) | Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. նրա նկատմամբ կիրառված պատիժը ազատազրկմամբ չի փոխարինվի | Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր | Զինվորի վրա դաժան ծեծի հետքեր չենք արձանագրել․ Անահիտ Մանասյան | Միայն սիրով, միաբանությամբ և համախմբված ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել առկա փորձությունները և կերտել խաղաղ, ապահով ու բարօր հայրենիք. Վեհափառ Հայրապետ | Ավարտում եմ իմ աշխատանքը Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում. Նազելի Բաղդասարյան | Հայասատանի այսօրվա «քաղաքական իշխանությունն» ու քաղաքական միտքը բոլորովին ադեկվատ չէ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին. Արտակ Զաքարյան | Բելառուսի և ՌԴ-ի երկքաղաքացի, ներդրող Նիկոլայ Վինիցկին ծանուցում է ՀՀ-ի դեմ ներդրումային վեճի մասին | 14 ամյա դպիրին գտել են, նրա վիճակը նորմալ է․ Անի Գևորգյան | Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր և Պապիկյանի բանակը նվե՞ր է մատուցում մայրերին դիերի տեսքով․Հարց՝ Փաշինյանին

Լրահոս

Փաշինյանի աջակիցը դատապարտվել է 4 տարի ազատազրկման․ սպասում է վերաքննիչի որոշմանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողքին տարբեր կասկածելի կերպարներ են հայտնվում, որոնք նրան գրկում են, հետը լուսանկարվում, սեր խոստովանում: Նախօրեին լրագրողները մի դեպք էին բացահայտել․ նույն կինը օրվա տարբեր ժամերին, տարբեր հագուստներով մոտենում է Փաշինյանին, լուսանկարվում, ինչ-որ տեքստ ասում:

Մենք մի քանի լուսանկարում տեսանք, որ նրան սատարողների թվում է նաեւ իրեն մոդել անվանող, բայց ոմանց կարծիքով` հայտնի մասնագիտության տեր մի կին` Անիտա Հարությունյան անունով: Պարզվում է, այս կինը շաբաթներ առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճռով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։ Մոլի նիկոլական այս կնոջը մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածով` այն բանի համար, որ նա 2025 թ. նոյեմբերի 9-ին «Լեգենդ մյուզիք հոլլ» ակումբում զենքի գործադրմամբ խուլիգանություն է արել, ինչից հետո տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ, ըստ գործի նյութերի, բռնություն է գործադրել ոստիկաններից մեկի նկատմամբ, հայհոյել է եւ այլն։ Քանի որ իշխանամետ հայացքներ է ունեցել, չեն կալանավորել, այլ որպես խափանման միջոց կիրառվել են 1 միլիոն դրամ գրավ եւ բացակայելու արգելք։ Սակայն առաջին ատյանի դատարանը նրան ազատազրկման է դատապարտել, դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել` պաշտպանական կողմն այն բողոքարկել է Վերաքննիչ դատարան, ինչի հետեւանքով Հարությունյանն այս պահին ազատության մեջ է եւ անգամ մասնակցում է Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին։ Սա Անիտա Հարությունյանի մասնակցությամբ միակ քրեական պատմությունը չէ։ Նրա նկատմամբ հարուցված եւս երկու քրգործ կա, որոնք վերաբերում են վարորդական իրավունքի կասեցված լինելու պայմաններում տրանսպորտային միջոց վարելուն։ Երկու դեպքում էլ դատարանները, որպես վերջնական պատիժ, սահմանել են 375 հազար դրամ տուգանք։

Հատկանշական է, որ իշխանության ամենաակտիվ պաշտպաններից ոմանց անունները վերջին տարիներին պարբերաբար հայտնվում են քրեական պատմությունների ու աղմկահարույց միջադեպերի կենտրոնում։ Նախորդ տարեվերջին էլ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ ակտիվ աջակից՝ Թերեզա Սարգսյանը, Վերաքննիչ դատարանի որոշմամբ դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման։ Թեեւ պաշտպանական կողմը փորձել էր բողոքարկել որոշումը, Վճռաբեկ դատարանը վարույթ չէր ընդունել գործը, ինչի արդյունքում դատավճիռը մտել էր օրինական ուժի մեջ, եւ Սարգսյանն արդեն քանի ամիս է՝ իր պատիժն է կրում կալանավայրում։ Թերեզա Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել դեռեւս 2022 թվականին։ Ըստ իրավապահների՝ նա կեղծ հիվանդության ախտորոշմամբ, խաբեության եղանակով Լոռու մարզի ՏՍ-ում հաշվառված զորակոչիկ Հովհաննես Մանուկյանի հորից՝ Գրիգոր Մանուկյանից, պահանջել եւ ստացել էր խոշոր չափի՝ 5 հազար դոլար գումար՝ խոստանալով որդուն ազատել ծառայությունից։ Սակայն հետագայում Հովհաննես Մանուկյանը զորակոչվել էր ՀՀ զինված ուժեր, եւ հայրը դիմել էր իրավապահներին` խարդախ ՔՊ-ականին պատժելու հաղորդմամբ։ Ավելի վաղ գրել էինք նաեւ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչությամբ զբաղվում է նաեւ TikTok-ում Queen 666 անունով հայտնի Դիանան, որը, ըստ հրապարակումների, գրանցված է Escort in Armenia կայքում, ունի վճարովի ծառայություններ առաջարկող տելեգրամյան էջ, ինչպես նաեւ՝ վճարովի տեսանյութերի համար առանձին տելեգրամյան հարթակ։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031