Skip to main content

Օրինագիծն ակտուալ չէ, որովհետև տիկին Հակոբյանը զբաղված է տրանսպորտի խնդիրներով, կին վարորդներին սուլիչով ազդարարելու կոչերով. Ղազարյան | Իմ խորին համոզմամբ՝ Ձեր այսօրվա քայլերի նպատակը սեփական քաղաքական կյանքը երկարաձգելն է. այդ քայլերում խաղաղության պայմանագիրը ստորագրելու մտադրություն չեմ տեսնում. Անանյանը՝ Փաշինյանին | Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը շարունակում է նախընտրական հանդիպումները բնակիչների հետ | Հանրակրթական դպրոցի դասվարի կողմից աշակերտի նկատմամբ հոգեկան nւժեղ տառապանք պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է | ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպաներին | Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան Աբրահամյան | Նոր Սահմանադրության նախագծով պետական անվտանգության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ կատարված հանցագործության դեպքում պետությունը կարող է քաղաքացիությունից զրկել․ Սրբուհի Գալյան | Հայաստանի անկախությունն ու ազգային ինքնությունը սակարկման ենթակա չեն․ Դավիթ Ղազինյան | Հայաստանի Հանրապետությունում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի ՀՀ-ի հետ․ Սրբուհի Գալյան | Փաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ո՛Չ ենք ասում Ալիևի պարտադրած սահմանադրությանը․ Աղավնի Սուքիասյան | Արտաշատի 44-ամյա բնակիչը անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գումար շորթել 24-ամյա տղամարդուց. նա ձերբակալվել է | Փաշինյանի այսօրվա ելույթում, թերևս, միայն մեկ ճշմարտություն կար. նա պետք է հեռանա. «Ուժեղ Հայաստան»-ի անդրադարձը՝ նոր Սահմանադրության նախագծին | Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. Շուշանյան | Եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե Հովհաննիսյան

Լրահոս

Հարկեր չվճարելու հանցանքի նոր շեմ. նախկին 10 միլիոն դրամի փոխարեն 30 միլիոն դրամ և ավելի

Հարկերը չվճարելու հանցանքի շեմի բարձրացում, հանցանքի վերաբերյալ հաղորդումը ներկայացնելու նոր կանոններ, գույքի արգելադրման ընթացակարգերի լավարկում․ հարկային վարչարարության բարեփոխումներ՝ հօգուտ հարկ վճարողների։ Կառավարության, ի դեմս Պետական եկամուտների կոմիտեի, նախաձեռնությամբ մի շարք փոփոխություններ և լրացումներ են կատարվել  Հարկային և Քրեական օրենսգրքերում ու Քրեական դատավարության օրենսգրքում։

Բարեփոխումների նպատակն է ապահովել իրավական հստակությունը, տնտեսվարողների իրավունքների համաչափ պաշտպանությունը, ինչպես նաև նվազեցնել հարկերից խուսափման փոքր դեպքերի քրեականացումը, միաժամանակ, ապահովելով արդյունավետ հարկային հսկողությունը և կանխատեսելի վարչարարությունը։

Հարկեր չվճարելու հանցանքի նոր շեմ՝ սկսած 30 միլիոն դրամից՝ 10 միլիոն դրամի փոխարեն

Քրեական օրենսգրքի փոփոխություններով վերանայվել են հարկերը չվճարելու հանցագործության շեմերը՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերը՝ սահմանելով ավելի բարձր շեմեր։ Միաժամանակ, ավելի հստակ տարբերակվել են մեկ կամ մի քանի իրար հաջորդող հարկային տարիներում ձևավորված հարկային պարտավորությունները։ Այսպես,

  • խոշոր չափ է համարվում մեկ հարկային տարում 30 միլիոն դրամը (կամ իրար հաջորդող 2 հարկային տարում՝ 45 միլիոն դրամ) գերազանցող հարկերը չվճարելու դեպքերը՝ 10 միլիոն դրամի փոխարեն,
  • առանձնապես խոշոր չափ է համարվում մեկ հարկային տարում 50 միլիոն դրամը (կամ իրար հաջորդող 2 հարկային տարում՝ 75 մլիլիոն դրամ) գերազանցող հարկերը չվճարելու դեպքերը` 20 միլիոն դրամի փոխարեն։

Սա նշանակում է, որ սահմանված չափերից ցածր հարկեր չվճարելու դեպքերն այլևս չեն համարվի հանցագործություն, իսկ որոշակի պայմանների առկայության դեպքում՝ դրանց վերաբերյալ քրեական ընթացիկ վարույթները ենթակա կլինեն ավարտման:

Հանցանքի վերաբերյալ հաղորդումներ ներկայացման նոր կանոններ

Փոփոխություններով հստակեցվել է հարկերը չվճարելու դեպքով հաղորդումներ ներկայացնելու ընթացակարգը՝ միաժամանակ ապահովելով, որ մինչև հարկային մարմնի կողմից հաղորդում ներկայացնելը՝ պատշաճ կերպով երաշխավորվի հարկ վճարողի լսված լինելու իրավունքը։

Մասնավորապես, փոփոխության արդյունքում հարկային մարմնում առկա կամ հարկային մարմնի կողմից ձեռքբերված տեղեկությունների հիման վրա իրականացվելու է կամերալ ուսումնասիրություն, որի շրջանակում հարկ վճարողին հնարավորություն է տրվելու արտահայտվելու, իր ապացույցները և դիրքորոշումը ներկայացնելու հարկային մարմնի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ: Հարկային մարմնի ուսումնասիրության հետ համաձայնելու և հաշվարկ, այդ թվում` ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում, հարկային մարմինը ձեռնպահ է մնալու հետագա գործողություններից: Մինչդեռ, հարկ վճարողի կողմից հարկային մարմնի ուսումնասիրությանը չարձագանքելու կամ հիմնավոր բացատրություններ չներկայացնելու դեպքում հարկային մարմինը հնարավորություն է ունենալու իրականացնելու թեմատիկ ուսումնասիրություն և դրա շրջանակում հարկ վճարողին առաջադրելու հարկային պարտավորություն:

Իրականացված հարկային վարչարարության արդյունքներով ի հայտ եկած առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում ներկայացվելու է այն դեպքում, երբ՝

  • հարկ վճարողը սահմանված ժամկետներում վարչական կարգով չի բողոքարկել հարկային մարմնի վարչական ակտը,
  • բողոքարկման արդյունքում վարչական ակտն անհրաժեշտ չափով մնացել է անփոփոխ, այսինքն, դատական կարգով բողոքարկումը չի կասեցնելու հաղորդում ներկայացնելը։

Սա նշանակում է, որ հարկային մարմինը հարկերը չվճարելու դեպքով հանցանքի վերաբերյալ հաղորդում չի ներկայացնի իրավասու մարմին, քանի դեռ անձի հարկային պարտավորության վերաբերյալ հարցը հարկային մարմնի ներսում չի պարզվել վերջնականապես։

Նշված ընթացակարգից բացառություն են լինելու միայն այն դեպքերը, երբ վարույթի անհապաղ նախաձեռնումն անհրաժեշտ է ապացույցների պահպանման, թվային տվյալների հայտնաբերման կամ անհետաձգելի ապացուցողական գործողությունների իրականացման նպատակով, և առկա է ողջամիտ կասկած, որ հապաղումը կարող է հանգեցնել ապացույցների կորստի, ոչնչացման կամ թաքցման։ Այս իրավիճակն էլ պետք է հավաստվի բացառապես հարկային մարմնի լիազորված պաշտոնատար անձի կողմից:

Միաժամանակ, հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով բարելավվել է նաև հարկային հսկողության գործիքակազմը, պարզեցվել են գործընթացները։ Մասնավորապես,

  • ընդլայնվել է կամերալ (ներքին) ուսումնասիրության շրջանակը՝ ներառելով նաև այլ աղբյուրներից ստացվող տեղեկությունները,
  • թեմատիկ ուսումնասիրության կարգավորումներից հանվել է «հաստատապես հայտնի գործարք» պահանջը՝ վերացնելով իրավական անորոշությունը,
  • վերացվել է թեմատիկ ուսումնասիրության տարեկան սահմանափակումը,  որով նախատեսվել է նախկինում մեկ անգամ իրականացնելու փոխարեն մինչև երեք անգամ իրականացնելու հնարավորություն՝  ապահովելով ռիսկերի նկատմամբ առավել արագ արձագանք։

Գույքի արգելադրման այլընտրանք

Գույքի արգելադրման քրեադատավարական ընթացակարգերը լավարկելու նպատակով ներդրվում է այլընտրանքային մեխանիզմներ՝ ուղղված տնտեսվարողների գործունեության անխափան ապահովմանը:

Քրեական վարույթում գույքի արգելադրման փոխարեն ներդրվում է բանկային երաշխիք ներկայացնելու հնարավորություն, այսինքն, օրենքով նախատեսված դեպքերում գույքի արգելադրումը կփոխարինվի բանկային երաշխիքով:

Բանկային երաշխիքը նորույթ է, և գույքի արգելադրման ընթացակարգերում այն կիրառելու հնարավորություն երբևէ նախատեսված չէր։ Սա նշանակում է, որ այն դեպքերում, երբ առկա է հարկային պարտավորությունների չկատարման ռիսկ, պետությունը, օրենքով նախատեսված դեպքերում, կարող է հարկ վճարողի գույքը հանել արգելանքից` փոխարինելու այն բանկային երաշխիքով: Բացի այդ, հստակեցվում է արգելադրման ենթակա գույքի ցանկը՝ դրա մեջ ներառելով  որպես ապահովման միջոց, հարկ վճարողը կարող է օգտագործել նաև այլ գործիքներ, այդ թվում՝ արժեթղթերը՝ ներառյալ պարտատոմսերը, ինչպես նաև գույքային իրավունքները՝ ներառյալ դրամական շուկայի գործիքներ համարվող կարճաժամկետ պարտատոմսերը։

Գույքի արգելադրումը հաճախ խաթարում է հարկ վճարողի բնականոն գործունեությունը՝ սահմանափակելով տվյալ գույքի օգտագործումը, իսկ այլընտրանքային մեխանիզմները տնտեսավարողներին հնարավորություն կտան խուսափել անհարկի սահմանափակումներից, նվազեցնել ֆինանսական ռիսկերը և ապահովել բիզնեսի անխափան աշխատանքը, միաժամանակ, բարձրացնելով քրեական վարույթի արդյունավետությունը։

Հարկային վարչարարության բարեփոխման նախագծմանն ակտիվ մասնակցություն են ունեցել մասնավոր հատվածը և պետական կառույցները (Ֆինանսների, Արդարադատության նախարարությունները, Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն, Կենտրոնական բանկը, ինչպես նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը՝ Բաբկեն Թունյանի գլխավորությամբ)։ Բարեփոխման նախագծման ամբողջ գործընթացը համակարգվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի կողմից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30