Skip to main content

Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ․ Գևորգ Պապոյան | Աշոտ Մինասյանը` Աշոտ երկաթը կմնա կալանավորված | Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ. մեկ անձ հետախուզվում է | Իրավունքը և արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ Կառավարությունը դու չես. Դրմեյանը՝ Փաշինյանի հայտարարությանը | «Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում». Ծառուկյանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարության մասին (տեսանյութ) | Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. նրա նկատմամբ կիրառված պատիժը ազատազրկմամբ չի փոխարինվի | Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր | Զինվորի վրա դաժան ծեծի հետքեր չենք արձանագրել․ Անահիտ Մանասյան | Միայն սիրով, միաբանությամբ և համախմբված ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել առկա փորձությունները և կերտել խաղաղ, ապահով ու բարօր հայրենիք. Վեհափառ Հայրապետ | Ավարտում եմ իմ աշխատանքը Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում. Նազելի Բաղդասարյան | Հայասատանի այսօրվա «քաղաքական իշխանությունն» ու քաղաքական միտքը բոլորովին ադեկվատ չէ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին. Արտակ Զաքարյան | Բելառուսի և ՌԴ-ի երկքաղաքացի, ներդրող Նիկոլայ Վինիցկին ծանուցում է ՀՀ-ի դեմ ներդրումային վեճի մասին | 14 ամյա դպիրին գտել են, նրա վիճակը նորմալ է․ Անի Գևորգյան | Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր և Պապիկյանի բանակը նվե՞ր է մատուցում մայրերին դիերի տեսքով․Հարց՝ Փաշինյանին

Լրահոս

Հայաստանի և Թուրքիայի սահմանը կբացվի հունիսի 7-ին ՀՀ-ում կայանալիք ընտրություններից հետո․ Մամեդով

Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. երկու երկրների միջև սահմանը կբացվի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից և Սահմանադրության փոփոխությունից հետո։ Այս մասին «Cumhuriyet» թերթի հետ զրույցում ասել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հետ համակարգված քաղաքականություն է վարում։

«Մենք Թուրքիայի հետ համաձայնեցված քաղաքականություն ենք վարում, մշտապես կապի մեջ ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հետ։ Մենք զուգահեռաբար առաջ ենք տանում Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացները։ Մենք պայմանավորվում ենք միմյանց հետ, առաջ ենք շարժվում քայլ առ քայլ»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ սահմանը կբացվի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

Մինչ այդ, Մամեդովի պնդմամբ, Հայաստանը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո հանրաքվեի միջոցով կփոփոխի իր Սահմանադրությունը։

Դրանից հետո, ըստ Մամեդովի ներկայացրած ծրագրի, կստորագրվի ԱՄՆ-ում նախաստորագրված Ադրբեջան-Հայաստան խաղաղության համաձայնագիրը։ Այս գործընթացի ավարտին էլ, ադրբեջանցի դիվանագետի խոսքով, կբացվեն նաև Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան սահմանները։ Հայաստանի և Թուրքիայի միջև կա երկու սահմանային անցակետ․ Ալիջանը՝ Իգդիրում և Աքյաքան՝ Կարսում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031