Skip to main content

Օրինագիծն ակտուալ չէ, որովհետև տիկին Հակոբյանը զբաղված է տրանսպորտի խնդիրներով, կին վարորդներին սուլիչով ազդարարելու կոչերով. Ղազարյան | Իմ խորին համոզմամբ՝ Ձեր այսօրվա քայլերի նպատակը սեփական քաղաքական կյանքը երկարաձգելն է. այդ քայլերում խաղաղության պայմանագիրը ստորագրելու մտադրություն չեմ տեսնում. Անանյանը՝ Փաշինյանին | Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը շարունակում է նախընտրական հանդիպումները բնակիչների հետ | Հանրակրթական դպրոցի դասվարի կողմից աշակերտի նկատմամբ հոգեկան nւժեղ տառապանք պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է | ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպաներին | Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան Աբրահամյան | Նոր Սահմանադրության նախագծով պետական անվտանգության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ կատարված հանցագործության դեպքում պետությունը կարող է քաղաքացիությունից զրկել․ Սրբուհի Գալյան | Հայաստանի անկախությունն ու ազգային ինքնությունը սակարկման ենթակա չեն․ Դավիթ Ղազինյան | Հայաստանի Հանրապետությունում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի ՀՀ-ի հետ․ Սրբուհի Գալյան | Փաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ո՛Չ ենք ասում Ալիևի պարտադրած սահմանադրությանը․ Աղավնի Սուքիասյան | Արտաշատի 44-ամյա բնակիչը անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գումար շորթել 24-ամյա տղամարդուց. նա ձերբակալվել է | Փաշինյանի այսօրվա ելույթում, թերևս, միայն մեկ ճշմարտություն կար. նա պետք է հեռանա. «Ուժեղ Հայաստան»-ի անդրադարձը՝ նոր Սահմանադրության նախագծին | Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. Շուշանյան | Եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե Հովհաննիսյան

Լրահոս

Դիմակավորված անձանց մասնակցությամբ տարածված տեսանյութը որևէ առնչություն չունի արցախցիների հետ և բեմադրվել է արհեստական կերպով. Արցախի հանրային խորհուրդ

Արցախի հանրային խորհուրդը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, պետական մարմիններին, հանրային գործիչներին և լրատվամիջոցներին զերծ մնալ ատելության խոսքից, սպառնալիքներից և հասարակությունը բաժանող վտանգավոր հռետորաբանությունից։

«ՀՀ-ում նախընտրական գործընթացների շրջանակում իշխանական ուժերի քաղաքական դրսևորումները դուրս են քաղաքակիրթ ու ժողովրդավարական ձևաչափերից։

Արցախի հանրային խորհուրդը խստորեն դատապարտում է նախընտրական գործընթացների շրջանակում իշխանության կողմից գեներացվող և հանրային դաշտում տարածվող ատելության խոսքը, որը հաճախ ուղեկցվում է սպառնալիքներով, պիտակավորմամբ և հասարակության տարբեր խմբերի միջև թշնամանք ու պառակտում խորացնելու վտանգավոր օրինակներով։

Առանձնապես մտահոգիչ է այն, որ քաղաքական պայքարի համատեքստում կրկին թիրախավորվում են բռնի տեղահանված արցախցիները՝ փորձելով նրանց ներկայացնել որպես ներքաղաքական լարվածության աղբյուր կամ օգտագործել նրանց կերպարը սադրիչ նպատակներով։ Նման գործելաոճը ոչ միայն անընդունելի է, այլև վտանգավոր՝ հաշվի առնելով Հայաստանի հասարակության ներսում առկա զգայունությունն ու անվտանգության մարտահրավերները։

Դիմակավորված անձանց մասնակցությամբ տարածված տեսանյութը ևս դիտարկում ենք որպես ակնհայտ սադրանք, որը նպատակ ունի հանրության շրջանում վախ, լարվածություն ու կասկած առաջացնել։ Վստահ ենք, որ այն որևէ առնչություն չունի արցախցիների հետ և բեմադրվել է արհեստական կերպով՝ արցախցիների անունը ներքաղաքական սադրանքների մեջ ներքաշելու համար։

Արցախի հանրային խորհուրդը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, պետական մարմիններին, հանրային գործիչներին և լրատվամիջոցներին զերծ մնալ ատելության խոսքից, սպառնալիքներից և հասարակությունը բաժանող վտանգավոր հռետորաբանությունից։

Նախընտրական պայքարը չպետք է վերածվի թշնամանքի, իսկ բռնի տեղահանված արցախցիները չպետք է դառնան քաղաքական շահարկումների և սադրանքների թիրախ։

Հորդորում ենք իրավասու մարմիններին պատշաճ գնահատական տալ նման երևույթներին, կանխել հնարավոր սադրանքները և ապահովել հանրային անվտանգությունն ու հասարակական համերաշխությունը։

Արցախի ժողովրդի արժանապատվությունը, անվտանգությունը և իրավունքները չեն կարող օգտագործվել ներքաղաքական պայքարի գործիք դարձնելու նպատակով»,- ասվում է հայտարարությունում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30