Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Թրամփի վարչակազմը արդյունավետ առաջ է մղում ամերիկյան շահերը Հարավային Կովկասում, իսկ ՀՀ իշխանությունները որևէ խոչընդոտ չեն ստեղծում ԱՄՆ համար այս գլոբալ մրցակցության պայմաններում․ Սարգսյան

Ռուբիոյի՝ EVN այցի առանձնահատկությունները և ստորագրված փաստաթղթերը։ Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Ռուբիոյի երևանյան այցը, իհարկե, ուներ մի քանի առանձնահատկություններ, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել։ Սակայն դա միայն այն չէր, որ նա չհանդիպեց Հայաստանի վարչապետին։ Այս վերլուծության մեջ ցանկանում եմ մի փոքր կենտրոնանալ այն փաստաթղթերի վրա, որոնք ստորագրվեցին։

Միներալներ. ԱՄՆ-ն և Չինաստանը գտնվում են լուրջ մրցակցության մեջ օգտակար հանածոների, հատկապես՝ կրիտիկական միներալների շուրջ։ Այս ոլորտում Վաշինգտոնի հիմնական նպատակներն են՝ նվազեցնել սեփական կախվածությունը չինական մատակարարումներից և միաժամանակ ազդեցություն հաստատել հանքարդյունաբերության ոլորտում ռեսուրսներով հարուստ երկրներում։ Այս նպատակով ԱՄՆ-ն նմանատիպ համաձայնագրեր է ստորագրել Ուկրաինայի, Սաուդյան Արաբիայի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Ավստրալիայի, Ղազախստանի և տասնյակ այլ երկրների հետ։ Ի դեպ, Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ նկրտումների հիմնավորումներից մեկը նույնպես նրա հանքային հարստությունն է, ինչի մասին Թրամփի վարչակազմը բազմիցս խոսել է։

Ռազմավարական գործընկերությունների դասակարգում. Ռազմավարական հարաբերությունների տեսանկյունից կարևոր է հասկանալ, որ ԱՄՆ-ն տարբեր երկրների հետ դիվանագիտական հարաբերությունները դասակարգում է հետևյալ կերպ՝

Դաշնակցային հարաբերություններ (ՄԹ, Կանադա),

Ռազմավարական գործընկերություն (Վիետնամ, Ղազախստան),

Համապարփակ ռազմավարական գործընկերություն (Հնդկաստան),

Համապարփակ գործընկերություն (Ինդոնեզիա, Սինգապուր),

ՆԱՏՕ-ից դուրս գլխավոր դաշնակից (Իսրայել, Ավստրալիա),

ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցներ

Այլ բարեկամ երկրներ։

Այս համատեքստում կարելի է ասել, որ Հայաստանը որոշակիորեն բարձրացրել է իր հարաբերությունների մակարդակը, սակայն բնականաբար դաշնակցային հարաբերությունների մասին խոսք չի կարող լինել։

TRIPP. TRIPP-ի գործոնը կարևոր է հասկանալու համար ԱՄՆ-ի ներկայիս մոտեցումները Հարավային Կովկասում։ ԱՄՆ-ն տարածաշրջանում ունի երկու հիմնական առաջնահերթություն՝ TRIPP նախագծի կյանքի կոչումը և Իրանի նկատմամբ ճնշման մեծացումը։ TRIPP-ի վերաբերյալ մի կարևոր հանգամանք հաճախ դուրս է մնում հանրային ուշադրությունից։ Այն ԱՄՆ տարածաշրջանային ռազմավարության կարևոր տարր է, բայց ոչ միակը։ Դրա նպատակը Կենտրոնական Ասիայի էներգակիրների արտահանումն է դեպի Եվրոպա՝ Հարավային Կովկասի և Թուրքիայի միջոցով, շրջանցելով Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը։ Իրականում Չինաստանը ձգտում է և արդեն մասամբ հասել է Կենտրոնական Ասիայի էներգառեսուրսների նկատմամբ ազդեցության ամրապնդման։ Նրան անհրաժեշտ են դեպի Եվրոպա արտահանման հուսալի ուղիներ, որոնք կարող են իրականացվել նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ ԱՄՆ-ն, իր հերթին, ձգտում է դժվարություններ ստեղծել Չինաստանի համար՝ սահմանափակելով նրա արտահանման հնարավորությունները՝ կիրառելով տարբեր գործիքներ, պատժամիջոցներից մինչև սեփական տարածաշրջանային նախագծերի խթանում։ Այլ կերպ ասած՝ եթե Չինաստանը մեծապես վերահսկում է Կենտրոնական Ասիայի էներգառեսուրսները, ապա ԱՄՆ-ն, մրցակցային տրամաբանությամբ, փորձում է վերահսկել տարանցիկ հնարավոր միջանցքները դեպի Եվրոպա։ Կենտրոնական Ասիայից Եվրոպա արտահանման հիմնական խոչընդոտներից մեկը այն էր, որ Կասպից ծովով դեպի Ադրբեջան հասնելու դեպքում ռեսուրսների տեղափոխումը դեպի Թուրքիա պետք է անցներ Իրանի տարածքով (կամ առավել երկար՝ Վրաստանի), ինչը չէր բխում Վաշինգտոնի շահերից։ TRIPP-ի գործարկման դեպքում այդ միջանցքը ապահովվում է Հայաստանի տարածքով՝ շրջանցելով Իրանին, միաժամանակ շրջանցելով Ռուսաստանին և ստեղծելով լրացուցիչ բարդություններ Չինաստանի համար՝ սահմանափակելով այլընտրանքային լոգիստիկ ուղիների հասանելիությունը։

Այսինքն՝ Թրամփի վարչակազմը բավականին արդյունավետ առաջ է մղում ամերիկյան շահերը Հարավային Կովկասում, իսկ Հայաստանի իշխանությունները, բնականաբար, որևէ խոչընդոտ չեն ստեղծում ԱՄՆ համար այս գլոբալ մրցակցության պայմաններում և, համապատասխանաբար, վայելում են Վաշինգտոնի աջակցությունը»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև