Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Փաշինյանը, երևի թե, կիսում է քաղաքացիների կյանքը վատթարացնելnւ վերաբերյալ Բրյուսելի դրույթները. Զախարովա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երևի թե, կիսում է քաղաքացիների կյանքը վատթարացնելու վերաբերյալ Բրյուսելի դրույթները, քանի որ իրեն ասոցացնում է Եվրամիության և բրյուսելյան բյուրոկրատիայի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Իսկ դուք հիշո՞ւմ եք, որ բրյուսելյան բյուրոկրատիայի հիմնական, դե, ինչպես հիմա ենք հասկանում, գործնական խնդիրն այն է, որ իրենց երկրների՝ իրենց միավորման երկրների քաղաքացիներն ապրեն ավելի վատ, այլ ոչ թե ավելի լավ: Դե, եթե Նիկոլ Վովայի Փաշինյանն իրեն ասոցացնում է հենց բրյուսելյան բյուրոկրատիայի հետ, հավանաբար նա ընկալում է նաև այդ կոչված դրույթները», — ասել է նա «Sputnik» ռադիոյի եթերում:

Ինչպես ընդգծել է Զախարովան, ի տարբերություն ԵՄ-ի, ԵԱՏՄ-ում համագործակցությունը քաղաքականացված չէ, այն կառուցվում է հարգանքի և իրավահավասարության հիման վրա՝ ազատ շուկայի, ազնիվ մրցակցության և օրինականության սկզբունքներով:

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև