Հայաստանը հիմա աննախադեպ խոր ազգային ճգնաժամի մեջ է․ Վահե Հովհաննիսյան | Փամբակ գետում վաղ առավոտից վերսկսել են երեկվանից որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները | Անզեն զինվորներին գնդակահարելուց, կին զինծառայողների մարմինները պղծելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները ՀՀ են գալիս, սրա նրա հետ թրև գալիս | Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» | Դանիել Իոաննիսյանն ու «Անկախ դիտորդը» դատարանում են՝ ընդդեմ Աննա Հակոբյանի. «Ժողովուրդ» | Հունիսի 7-ի ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծ են և չեն արտացոլում հայ ժողովրդի կամքը․ ձևավորվող ԱԺ-ն ժողովրդի ներկայացուցչական մարմին չէ, այլ յուրացված մանդատների հավաքածու․ ՀՀԿ ԳՄ | Լոռու մարզում որոնվում են 7 և 12 տարեկան հարազատ քույրեր | Հայտնաբերվել է 476 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները | Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է | Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան | Հայաստանում իրավիճակը բարդ է, ընտրությունների արդյունքները՝ որոշակի առումով կասկածելի. Նարիշկին | «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՔԿ | Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու | Երևան-Սևան-Իջևան ճանապարհին «Reno» բեռնատարը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Lincoln»-ին. կան տուժածներ | Ազատազրկված անձանց թիվը Հայաստանում այսօր գերազանցում է 3,000-ը. Սրբուհի Գալյան

Լրահոս

Ֆիզմաթ դպրոցն արձագանքել է 18-ամյա Ալեքսանդր Ղազարյանի մшhվшն դեպքով իրենց հասցեին հնչեցրած մեղադրանքներին

Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցը պարզաբանմամբ է հանդես եկել դպրոցի նախկին աշակերտ 18-ամյա Ալեքսանդր Ղազարյանի մահվան հետ կապված նրա հայրիկի՝ Արթուր Ղազարյանի հայտարարությունների վերաբերյալ.

«Հարգելի գործընկերներ, Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի ողջ անձնակազմը իր խորին վշտակցությունն է հայտնում դպրոցի նախկին աշակերտ Ալեքսանդր Ղազարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին՝ հավելելով, որ կատարված ողբերգության մասին մենք շատ ուշ ենք իմացել:

Սակայն, ի պատասխան ֆեյսբուքյան հարթակում Ալեքսանդր Ղազարյանի ծնողի՝ Արթուր Ղազարյանի հայտարարությանը, պարզաբանում ենք, որ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի հասցեին հնչեցրած մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը, կրում են զրպարտչական բնույթ և արատավորում են դպրոցի բարի համբավը:

Ալեքսանդր Ղազարյանը տարրական կրթությունը ստացել է Պուշկինի անվան հիմնական դպրոցում, որից հետո տեղափոխվել է «Ուսում» ոչ պետական դպրոց, իսկ 9-րդ դասարանից, այն է՝ 2022թ-ի նոյեմբերի 04-ից , ծնողի դիմումի համաձայն, որպես միջազգային օլիմպիադայի մեդալակիր, ընդունվել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոց, իսկ 10-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, դարձյալ ծնողի դիմումի համաձայն, տեղափոխվել է Երևանի թիվ 83 ավագ դպրոց:

Փաստենք, որ Ալեքսանդր Ղազարյանը Ֆիզմաթ դպրոցում սովորել է ընդամենը մեկ տարի երեք ամիս (կից մեկնաբանությամբ ներկայացնում ենք ծնողի դպրոց ընդունվելու, դպրոցից դուրս գալու դիմումները):

Ալեքսանդր Ղազարյանը 10-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, այն է ՝ 2024թ-ի փետրվարի 16-ից, արդեն Ֆիզմաթ դպրոցի աշակերտ չէր, մինչդեռ պարոն Ղազարյանի հայտարարությունը թյուր տպավորություն է ստեղծում, թե իբր դեպքը կատարվել է Ալեքսանդր Ղազարյանի Ֆիզմաթ դպրոցում սովորելու ընթացքում, ինչը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում և արատավորում է 60 տարվա բարի համբավ ունեցող մեր կրթօջախը:

Ալեքսանդր Ղազարյանը, իրոք, ուներ բնատուր ընդունակություններ, հետաքրքրված էր ծրագրավորմամբ և տարբեր օլիմպիադաներում արժանացել է արծաթե և բրոնզե մեդալների:

Յուրաքանչյուր օլիմպիադայից վերադառնալուց հետո դպրոցը խանդավառությամբ դիմավորում է իր սաներին, հետևաբար նաև Ալեքսանդրին:

Սակայն Ալեքսանդրը ինչ-որ պահից սկսեց այլևս դասի չգալ, գալու դեպքում էլ մեկուսանում էր և չէր ցանկանում ո՛չ դասին մասնակցել, ո՛չ էլ ընկերների հետ շփվել: Այս խնդիրը մեզ չափազանց անհանգստացնում էր, և դասղեկը ամենօրյա կապով իրազեկում էր ծնողներին երեխայի վիճակի մասին:

Դպրոցի հոգեբանը, թույլտվություն ստանալով երեխայի ծնողներից, սկսեց Ալեքսանդրի հետ աշխատել, բայց որոշ ժամանակ հետո նա եկավ այն եզրակացության, որ Ալեքսանդրի խնդիրն ավելի խորն է: Դպրոցի տնօրենությունը ծնողներին հրավիրեց դպրոց՝ տեղեկացնելով, որ Ալեքսանդրին անհրաժեշտ է ավելի խորը մասնագիտական /բժշկական/ օգնություն:

Այդ լուրը ծնողներին հանկարծակիի չբերեց, ընդհակառակը, նրանք ևս պնդեցին, որ իրենք ի զորու չեն երեխային դպրոց ուղարկել կամ սևեռուն մտքերից հետ պահել:

Մեր այս հանդիպումից հետո ծնողները վերջնականապես եկան այն համոզման, որ երեխայի համար լավագույն լուծումը նրան այլ դպրոց տեղափոխելն է:

Չնայած երկու տարի Ալեքսանդրն արդեն մեր աշակերտը չէր, բայց մենք հոգեբանի միջոցով պարբերաբար հետաքրքրվում էինք նրա առողջական վիճակով:

Ընդհանրացնելով վերոգրյալը՝ փաստենք, որ Ֆիզմաթ դպրոցի ուսուցիչների և հոգեբանի ուշադիր և հետևողական աշխատանքի շնորհիվ Ալեքսանդր Ղազարյանի՝ Ֆիզմաթ դպրոցում սովորելու մեկ տարի երեք ամիս ժամանակահատվածում իր անձը վնասելու որևէ դեպք չի արձանագրվել, և նա որևէ անլուծելի խնդրի առջև չի կանգնել :

Ըմբռնումով և խորին ապրումակցմամբ մոտենալով ծնողների հոգեվիճակին, այնուամենայնիվ, հորդորում ենք զերծ մնալ Ֆիզմաթ դպրոցի աշխատակազմին և սովորողներին անհիմն մեղադրելուց, դպրոցի բարի համբավը արատավորող, վիրավորական և զրպարտչական հայտարարություններ տարածելուց»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930