Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

«Պերաշկի» ուտողները պետք է ընտրեն «պերաշկի» ուտողներին. մենք ձեզ խեղդելnւ ենք ձեր սև «իկրայի» մեջ. Նիկոլ Փաշինյան

8 միլիարդ թալանված, ստվերում գտնվող գումար ես վերադարձել եմ Հայաստանի պետական բյուջե: Այն գումարները, որ իրենց գրպանն էր հոսում, իրենց գրպանը չի հոսում, ձեր գրպանն է հոսում: Այս մասին Կոտայքի մարզում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Ո՞նց է հոսում ձեր գրպանը, թոշակների ձևով: Ես 8 տարի վարչապետ եմ, 7 տարբեր որոշումով անդրադարձել եմ թոշակին, նվազագույն թոշակը եռապատկել ենք: Ո՞նց է հոսում ձեր գրպանը, առողջության ապահովագրության տեսքով։ Սիրելի՛ երիտասարդ մայրիկներ, ձեր մինչև 18 տարեկան երեխեքի առողջապահական նվազագույն կարիքները հոգում է պետական բյուջեն։ Ձեր 65+ տարիքի ծնողների նվազագույն առողջապահական կարիքները հոգում է պետական բյուջեն։

Ինչո՞ւ է այդպես, ժողովուրդ ջան, մի պարզ պատճառով, որովհետև ՀՀ-ն սիրում է իր քաղաքացիներին, սիրում է ձեզ՝ բոլորիդ, երեխաներին, ծնողներին, քույրերին, եղբայրներին և սա է, որ փոխվել է, այդ սերն է, պետության սերը՝ քաղաքացու նկատմամբ և քաղաքացու սերը՝ պետության նկատմամբ, իշխանության սերը՝ ժողովրդի նկատմամբ և ժողովրդի սերը՝ իշխանության նկատմամբ»,-նշել է նա:

Փաշինյանն ասել է, որ բոլոր գյուղերում երեխաները տասնյակներով, հարյուրներով գնում են իրենց մոտ, որովհետև զգում են պետության սերը: Նա ընդգծել է, որ այդ տարիքից երեխաների մեջ սերմանում են սերը՝ պետության նկատմամբ և նրանք ապագայում լինելու են ավելի ուժեղ քաղաքացիներ:

«Իսկ այն մարդիկ եկել, ասում են՝ 300 հազար ադրբեջանցի: Իրենց թվում է, թե մեզ մեղադրում են այդ թեմայով: Իրենք իրականում, լրտեսաբար ուզում են բացեն այդ թեման, ուզում են կոնֆլիկտի և արյունահեղության նոր էջ բացեն, բայց մենք իրար հետ դա թույլ պիտի չտանք, որովհետև պատերազմի եռագլուխ կուսակցությունը պետք է ջախջախվի այս ընտրություններում, բայց ջախջախվի ոչ թե կառավարության առաջ, այլ ժողովրդի առաջ, ձեր առաջ, որովհետև նրանք մեր դեմ չեն, նրանք ձեր դեմ են։

Մենք ո՞վ ենք, մենք ձեր ծառաներն ենք, դուք երբ ուզենաք, ինձ կարող եք փոխել, իսկ երբ հանկարծ դրանցից մեկը ձեզ խաբելով հայտնվեց վարչապետի պաշտոնին, մանավանդ 2018 թվականի հեղափոխության դասը ունենալով, մի տոկոսի շանս ձեզ չեն տա»,-ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իրենց ընտրելով քաղաքացին ընտրում է ինքն իրեն:

«Այսօր նայում են, ասում են՝ արա, հլը նայեք, «պերաշկի» է ուտում։ Հիվանդնե՛ր, դուք սովորեք, ես «պերաշկի» ուտում եմ, որովհետև Հայաստանի սովորական քաղաքացի եմ, ես ուտում եմ, որովհետև երեխեքն էլ են ուտում և ասում եմ՝ այս ընտրություններում «պերաշկի» ուտողները պետք է ընտրեն «պերաշկի» ուտողներին:

Ձեր ժամանակ թոշակառուն նույնիսկ «պերաշկի» և «կարտոշկա» ուտելու հնարավորություն չուներ, որովհետև 2018 թվին նվազագույն թոշակով, նույնիսկ «պերաշկի» և «կարտոշկա» մի ամսվա համար մի թոշակառուն չէր կարա առնի: Դուք թոշակառուից գողանում էիք, որ սև «իկրայում» զխտկվեք: Մենք ձեզ խեղդելու ենք ձեր սև «իկրայի» մեջ»,-նշել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև