Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Կհանդիպենք դատարանում՝ հունիսի 7-ից հետո. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը գրում է․
Հայաստանում կան լիքը լրատվամիջոցներ, որոնք ընդդիմադիր օրակարգ են սպասարկում։ Բնականաբար՝ շատ ավելին են իշխանական օրակարգ սպասարկողները։ Վերջին կատեգորիայի մեջ սակայն, կան այնպիսինները, որոնց այլ կերպ՝ քան Նիկոլ Վովայի Փաշինյանի անվան լրատվամիջոց, չես կարող բնութագրել։ Շատ են էլի, Նիկոլ։
Նախօրեին «Հայելի» մամուլի ակումբում, իմ հերթական եթերի ժամանակ, խոսելով Բաքվում գտնվող մեր ռազմագերիների մասին եւ հատուկ նշելով, որ ըստ լրատվամիջոցների, (հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցների, որտեղ կարդացել եմ սույն տեղակատվությունը, բոլոր հղումները կդնեմ նյութի վերջում), չի բացառվում, որ Բաքուն Ռուբեն Վարդանյանին արտահանձնի Կիեւին։ Կրկին շեշտելով՝ ըստ մամուլի տեղեկությունների։
Եւ ահա civilnet. am անունով, ինձ համար վերոնշյալ խմբակին պատկանող լրատվամիջոցը, մեծծծծծծծ գրած «ՖԵՅՔ» մի ճառ է տարածում, որ ես ֆեյք տեղեկատվություն եմ տարածել։ Ինչ-որ մեկը զանգում է սույն մեդիայից՝ արագ պատասխանում եմ, որ եթե ձեզ հետաքրքրում է իմ խոսքի այն հատվածը, որտեղ ասում եմ, որ որոշ ռազմագերիների վերաքննիչ բողոքը պիտի քննվի, ապա զանգեք Սիրանույշ Սահակյանին՝ ինքը շատ ավելի համապարփակ տեղեկատվություն կտա, իսկ ինչ վերաբերվում է Ռուբենին ենթադրաբար Կիեւին արտահանձնելուն, ապա դա վերցրել եմ մամուլից։
Վսյո։ Էսքան բան։ Հիմա Նիկոլի անվան որոշ լրատվամիջոցներ, պարզվեց, փող են ստանում «ֆեյք» բռնելու համար։
Միստր Ապո (եթե դեռ դուք եք շեֆը), իմ դեպքում դա չի ստացվի, որովհետեւ ես առանց հղումի որեւէ բան երբեք չեմ ասում։
Օդնակո, որոշել եմ ընտրությունից հետո այս հարցը նաեւ իրավական դաշտ տեղափոխել, որ նման խիչկոկյան ահասարսուռ շպիգելներով նյութեր չտարածեք։
Բա՞, միստր Ապո (եթե դեռ դուք եք շեֆը)։ Իսկ տեղեկատվության բոլոր հղումները՝ խնդրեմ։
Բարի կեսօր բոլորիս։
Facebook
Twitter

Կարդացեք նաև