Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

«Արմատ մեդիա»-ն փաստացի փակված վիճակում է. Խմբագիր

Մեծ ցավով հայտնում եմ, որ տանում են մեր մոնտաժային համակարգիչները և մենք այլևս չենք կարող աշխատել, լրագրողների ասաց «Արմատ մեդիա»-ի գլխավոր խմբագիր Նելլի Ավետիսյանը։

«Մենք կտրվում ենք ուղիղ եթերի, տաղավարային հաղորդումների հնարավորությունից։ Պրոֆեսիոնալ լրագրությամբ մենք չենք կարող զբաղվել, քանի որ իրավապահներն ամբողջ տեխնիկան տանում են»,-ասաց Նելլի Ավետիսյանը։

Նա նշեց, թե իրավապահներն այսպիսիով խոչընդոտում են մեդիայի աշխատանքը։

««Արմատ մեդիա»-ի աշխատանքները պարալիզացվում են։ Սա «Արմատ մեդիա»-ն փակելու քաղաքականություն է»,-ասաց գլխավոր խմբագիրը։

Կայքի խմբագիր Աղավնի Սուքիասյանն էլ հայտնեց, թե իրավապահների աշխատանքի հետևանքով իրենք չեն կարողանալու մուտք գործել իրենց աշխատասենյակներ.

«Սենյակները կնքված կմնան այնքան ժամանակ, մինչև որոշում կկայացվի դրանք բացելու։ Այս պահին «Արմատ մեդիա»-ն փակված վիճակում է»,-ասաց Աղավնի Սուքիասյանը։

Հիշեցնենք, որ այսօր իրավապահները գործողություններ են իրականացնում «Արմատ մեդիա»-ի խմբագրությունում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև