Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Գնա՛ ընտրության, որ չկարողանան շարունակել խաբել, քո ձայնից է կախված՝ ինչպիսի Հայաստանում ենք արթնանալու հունիսի 8-ին. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Գնա՛ ընտրության, որ չկարողանան շարունակել խաբել, քո ձայնից է կախված՝ ինչպիսի Հայաստանում ենք արթնանալու հունիսի 8-ին: Գրել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Հունիսի 7-ին գնա՛ ընտրության։ Քո ձայնից է կախված՝ ինչպիսի Հայաստանում ենք արթնանալու հունիսի 8-ին։ Գիտեմ, համարում ես, որ քեզ խաբել ու խաբում են։ Գիտեմ, որ հիասթափված ես, բայց խնդրում եմ, կատարես քո վճռորոշ քայլը, մասնակցես ընտրության՝ ունենաս քո անփոխարինելի ներդրումը։ Ներդրում, որը բերելու է փոփոխություններ։

2018-ին քեզ խոստացել էին երջանիկ Հայաստան, սեր և համերաշխություն․ բերեցին պառակտում, զոհեր և արցունքներ։ 2021-ին քեզ խոստացել էին ազատագրված Արցախ, այսօր հրաժարվել են Արցախից ամբողջությամբ՝ կոտրելով նաև Հայաստանի ողնաշարը։

Այսօր քեզ խոստանում են ինքնիշխան Հայաստան, նույնկերպ ստելու և հրաժարվելու են նաև Հայաստանից։ Սիրելի՛ հայրենակից, Խնդրու՛մ եմ, հունիսի 7-ին մասնակցի՛ր ընտրության․ մերժի՛ր սուտը, թույլ մի՛ տուր հիմա էլ ոչնչացնեն Հայաստանն ու Հայաստանի ինքնիշխանությունը։

Գնա՛ ընտրության, որ չկարողանան շարունակել խաբել։ Գնա՛, որ հուսահատ Հայաստանին փոխարինի հույսով լի Հայատանը, խեղճացած Հայաստանին փոխարինի հզոր Հայաստանը, անհավատ Հայաստանին փոխարինի հավատով լի Հայաստանը, թույլ Հայաստանին փոխարինի ուժեղ Հայաստանը։

Գնա՛ ընտրության, որ արժանապատվությունը չլինի հակադրություն բարեկեցությանը։ Գնա՛, որ ապրենք։ Ապրենք մեր Հայաստանում, ապրենք անվտանգ, բարեկեցիկ և արժանապատիվ։ Հունիսի 7-ին հենց քո՛ ձայնն է որոշիչ լինելու։

Քվեաթերթիկ համար 3։ Գնա՛, որ ունենանք ուժեղ Հայաստան։ Աստված պահապան բոլորիս, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև